Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դեղերի դեղատոմսով բաց թողնելու գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ. Անահիտ Հայթայան. Tert.am

Վերադարձ լուրերի բաժին

15:25 , 06 Մարտ 2018

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցին, նշել է, որ գործընթացը կիրականացվի փուլ առ փուլ:

«Երկար տարիներ մարդու մեջ վարքագիծ է արմատացել, որ պետք է դեղատուն գնա ու դեղ առնի անկախ նրանից, որ այդ դեղը իր առողջության վրա առանց բժշկի նշանակման ու հսկողության շատ վատ կարող է անդրադառնալ: Հիմա տեսանք, որ մարդկանց մոտ այդ վարքագիծը մի քիչ դժվար է կոտրել, պետք է անցնել փուլային տարբերակի»,-ասել է նա:

Անահիտ Հայթայանի հետ ամբողջական հարցուպատասխանը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը:

Նախագիծն ընդգրկված է նիստի օրակարգում, որը ներկայացնելու է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Որոշման նախագծում ասվում է. «Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:

Հիշեցնենք, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշումը ուժի մեջ էր մտել մարտի 1–ից։

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: