Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դեկտեմբեր ամսվա լավագույն գրքերը. Forbes-ի ընտրությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

14:18 , 12 Դեկտեմբեր 2016

Forbes-ի ռուսական տարբերակը ներկայացրել է դեկտեմբերի ամսվա 4 լավագույն գրքերի իր ընտրությունը, որտեղ ամփոփված են Չինաստանի ժողովրդագրական պեյզաժը, ռունետում գրաքննությունը, գրքերի «կենսագրությունն» ու համաշխարհային տրանսպորտային համակարգի գաղտնիքները:

  Բջջի ղեկավարում

     Mei Fong. One Child. Houghton Mifflin Harcourt, 2016

book-one-child

20-րդ դարը տեսել է բավականաչափ արմատական սոցիալական փորձարկումներ և դրանցից քչերն են հայտնվել 21-րդ դարում:

Դրանից մեկը բոլորին քաջածանոթ, սակայն քիչ ուսումնասիրված չինական «մեկ ընտանիք, մեկ երեխա» քաղաքականությունն է:

Զինվորականների կողմից առանց հասարակական գիտությունների որևէ ներկայացուցչի օգնությամբ մշակված քաղաքականությունը հետապնդում էր միանգայն երկրային նպատակ՝ բնակչության 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ավելացում: Առաջընթացը նկատելի լինելու համար անհրաժեշտ էր զսպել բնակչության աճը:

Մեյ Ֆոնգի գիրքը ծանոթացնում է չինական փորձարկման ընթացքի հետ, որը դարձել է վաղուց ընդունված որոշման գերին:

Գնահատականների համաձայն՝ 35 տարում Չինաստանում չի ծնվել 250-350 մլն մարդ: Յուրաքանչյուր թվի հետևում ճակատագրեր են, կենսագրություններ: Արդյունքում՝ երկրում աղջիկների թիվը տղաների համեմատ զգալի քիչ է:

 

Վերահսկողության ազատություն

     Անդրեյ Սոլդատով, Իրինա Բորոգան, «Պայքար ռունետի համար», 2016

book-bitva

Ռունետում գրաքննության և գաղտնալսելու առանձին փուլերն օգտատերերին այս կամ այն աստիճանով հայտնի են:

Պարզ է դառնում, թե ինչպես վերջին տարիների բոլոր աղմկահարույց իրադարձություններին հետևել է սրընթաց ռեակցիա, որի արդյունք դարձան չլսված հնարավորությունները՝ գրաքննության ու մասնավոր կյանք ուժայինների ներխուժումների մասին:

 

Փողի կշիռը

     Ֆելիքս Մարտին, «Money. Փողերի ոչ պաշտոնական կենսագրությունը»,  2016

book-money

«Փողերի ոչ պաշտոնական կենսագրությունը» պատմում է ոչ թե ձուլակտորների կամ դրամների, այլ գաղափարների, պրակտիկայի և պետական ինստիտուտների մասին:

 

Շարժում և կյանք

      Edward Humes. Door to Door. HarperCollins, 2016

book-motion

«Ուրբաթ, 13»-ը կարող է տարբեր լինել: Էդվարդ Հյումզն ընտրեց այդ դժվարին օրը, որպեսզի ցույց տա, թե ինչ չափերի է հասել ժամանակակից համաշխարհային տրանսպորտային համակարգը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները՝ ըստ Ֆիլիպ Կոտլերի

Ըստ Ֆիլիպ Կոտլերի, գոյություն ունեն մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները

Հավաքական ուժի մասին

2016 թվականին մահանում է ԱՆդրեաս Գրաֆի կինը, իսկ երեխայի մոտ հայտնաբերվում է լեյկոմիա։ Կնոջ մահից

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը