Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Դա մեր կապրիզը չի». ԿԲ փոխնախագահը՝ գնաճի մասին

Վերադարձ լուրերի բաժին

14:20 , 06 Հոկտեմբեր 2015

ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն այսօր ՀՀ ազգային ժողովում,   ԿԲ 2014 թ. գնաճային հաշվետվության քննարկման ժամանակ, անդրադարձել է գնաճի ցուցանիշին։ Նա ասել է, որ այո՝ Կենտրոնական բանկը չի ցանկանում բարձր գնաճ սահմանել, «որովհետև աշխարհի յուրաքանչյուր զարգացած երկիր չի սահմանոմ 2-5%-ից բարձր գնաճ»: «Եվ դա մեր կապրիզը չի»,- ասել է ԿԲ փոխնախագահը:

Բարձր գնաճի հիմնական ռիսկը, ըստ նրա, խուճապն է և եկամուտների կորուստը։ Նշելով, որ գնաճն ազդում է բոլորի վրա և ոչ թե առանձին խմբերի՝ Ն.Երիցյանը բարձր գնաճը համեմատել է արյան բարձր ճնշման հետ, որ իբր թե կարելի է կառավարել: ԿԲ փոխնախագահի խոսքով՝ աշխարհի փորձն ապացուցել է, որ բարձր գնաճն անկառավարելի է:

Նա նաև անդրադարձել է իրենց կողմից վարվող դրամավարկային քաղաքականությանն ուղղված քննադատություններին և նշել, որ դրամավարկային քաղաքականության նպատակն է չխոչընդոտել տնտեսության ներուժի դրսևորմանը. «Դրա համար շեշտադրումները պետք է լինեն ներդրումների դաշտում: Բանկային համակարգը նվազող մասնավոր ներդրումների ֆոնին 1.9 մլրդ դոլարի ներդրում է արել տնտեսությունում»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ