Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դարձնել գյուղատնտեսությունն առավել դիմակայուն կլիմայական փոփոխությունների նկատմամբ

Վերադարձ լուրերի բաժին

11:56 , 03 Հունիս 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։ Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ էկոնոմիկայի նախարարությունից: Երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հյուսիսային Մակեդոնիան։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 405 000 ԱՄՆ դոլար է:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ներդնել սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգ, ինչպես նաև բարելավել սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների և սորտափորձարկման մեթոդաբանությունները: Հավաստագրման համակարգի ներդրումը կբացառի այն դեպքերը, երբ այգեհիմնողը ձեռք է բերում տնկի, իրականացնում է այգեհիմնման աշխատանքները, մի քանի տարի խնամում է այգին, իսկ բերքահավաքի ժամանակ պարզվում է, որ ձեռք բերված տնկանյութը չի համապատասխանում տվյալ սորտին բնորոշ հատկություններին։ Տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման արդյունքում այգեհիմնողը կարող է վստահ լինել, թե ինչ սորտի, որակի և քանակի բերք է ստանալու՝ ապահովագրված լինելով սխալ տնկանյութի ընտրությունից։

Հավաստագրված տնկարանում աճեցված յուրաքանչյուր տնկանյութ լինում է առողջ, տիպիկ տվյալ սորտին, ունենում է համապատասխան պիտակ, որտեղ նշվում է տնկարանի անվանումը, պատվաստացու սորտի անվանումը, արմատակալի անվանումը և տնկիի մորֆոլոգիական որոշ հատկանիշներ (անձնագիր):

«COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության և պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը», – ասել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հեռավար հանդիպման ժամանակ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գույքահարկի առցանց հաշվիչը գործում է

Այն հասանելի է կադաստրի կոմիտեի կայքում:

Հանքարդյունաբերական արտադրանքը մայիսին էժաացել է մոտ 46 տոկոսով

Հինգ ամսվա կտրվածքով ևս ԵԱՏՄ երկրներում անկում է գրանցվել, ինչը պայմանավորված է Ղազախստանում և Ռուսաստանում գրանցված գների անկմամբ։

4110 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։