Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Վերադարձ լուրերի բաժին

Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը հեռանում են որոնողական համակարգի Alphabet մայր ընկերության ղեկավար պաշտոններից: Նրանք արդեն երկար ժամանակ չեն հայտնվում հանրության առաջ, իսկ ընկերությունը վերջին ժամանակում առերեսվում է մեծ քննադատության: Տեղեկությունը, ըստ Ֆորբսի, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը: Հաղորդագրությունը չի նշել Բրինի և Փեյջի հեռանալու պատճառը: Սակայն փաստաթուղթն ընդգծել է, որ նրանք շարունակելու են մասնակցել ընկերության աշխատանքին՝ որպես հիմնադիրներ, հիմնական բաժնետերեր և Alphabet-ի տնօրենների խորհրդի անդամներ: Նրանք նաև շարունակելու են տնօրինել ընկերության 50%-ից ավելի բաժնետոմսերը:

Լարի Փեյջը մինչև հիմա եղել է Alphabet ընկերության գործադիր տնօրենը, իսկ Բրինը՝ ընկերության նախագահը: Նրանց հեռանալուց հետո նախագահի պաշտոնը վերանալու է, իսկ Գուգլի նոր գործադիր տնօրեն է նշանակվելու Սունդար Պիչային: «Եթե ընկերությունը լիներ մարդ, այն կդառնար 21 տարեկան, և ժամանակը կլիներ, որպեսզի այդ չափահաս անձը լքի հայրական տունը: Չնայած մեզ համար պատիվ էր ամեն օր ներգրավված լինել կազմակերպության ղեկավարման մեջ, մենք կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի ստանձնենք հպարտ ծնողների դերը՝ տրամադրելով մեր խորհուրդներն ու սերը, այլ ոչ թե ամեն օր փնթփնթալ»,- նշել են տեխնոլոգիական հսկայի հիմնադիրները: Նրանց խոսքով՝ շատ հուզիչ է տեսնել, թե ինչպես է փոքրիկ հետազոտական նախագիծը վերաճել միլիարդավոր մարդկանց գիտելիքի ընդլայնման աղբյուրի և հնարավորությունների ընդլայնման հարթակի: «Դա այն էր, ինչի համար մենք մտել էինք խաղի մեջ»,- նշել են Բրինն ու Փեյջը:

Բրինի և Փեյջի հեռանալով փակվում է ընկերությունների՝ երկու անձով ղեկավարման ամենահաջողակ պատմություններից մեկի էջը: Նման կարծիք է հայտնել Financial Times ամսագիրը: The New York Times-ը գրում է. «Հիմնադիրների որոշումը Գուգլի համար նշանակում է դարաշրջանի ավարտ»: Թերթի կարծիքով՝ Գուգլի հիմնադիրները տեխնոլոգիական ոլորտի ամենաազդեցիկ մարդկանց շարքում են՝ Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի կողքին: Գուգլի հիմնադիրներն անցած երկու տարվա ընթացքում այլևս գրեթե չէին հայտնվում հանրության առաջ: Փեյջը նույնիսկ չի մասնակցել Alphabet-ի բաժնետերերի հունիսյան հանդիպմանը: Ֆորբսը նշել է որ ընկերությունը բախվել է մի շարք բարդությունների հետ: ԱՄՆ իշխանությունը նրա հանդեպ սկսել է հակամենաշնորհային հետաքննություն, աշխատակիցները որոշ հարցերում հայտնել են իրենց դժգոհությունը, որը վերաբերել է ամերիկյան պետական կազմակերպությունների հետ ընկերության կնքած պայմանագրերին և անձնական ոտնձգություններին:

Փեյջը և Ռուսաստանում ծնված Սերգեյ Բրինը Google-ը հիմնել են 1998 թ.: 2015 ստեղծված գլխամասային Alphabet ընկերությունը միավորել է որոնողական համակարգը և այլ նախագծեր:
Լուսանկարը՝ Paul Sakuma / AP/TASS:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գեյթսը` չիպավորման ու կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին

«Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին միկրոչիպերի արտադրությունն է։ Այդ հայտարարություններն անգամ հերքելն է բարդ, քանի որ դրանք միաժամանակ և՛ հիմարություն են, և՛ տարօրինակ»,- ասել է Բիլլ Գեյթսը։

Հայաստանում Կալաշնիկով են արտադրելու

Հայաստանում հուլիսի առաջին տասնօրյակում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

Հայաստանի ավիափոխադրողների վերաբերյալ որոշումը չի անդրադառնալու ոչ հայկական ավիաընկերություններին

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: