Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք

Վերադարձ լուրերի բաժին

18:37 , 12 Ապրիլ 2019

«Լիդիան Ինթերնեյշնլը» տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելով ՀՀ ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:

2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել էին Ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների և տնակների հեռացման և դեպի Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու՝ Լիդիանի պահանջը: Ապրիլի 10-ին դատարանը որոշում է կայացրել հօգուտ Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի՝ բավարարելով Ընկերության բողոքը:

Դատարանը արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության։ Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց և նրանց գույքը Ընկերության տարածքից: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ որոշումը չբողոքարկելու դեպքում: Մինչ օրս Ամուլսարի շրջափակումը չի վերացվել, ցուցարարները չեն հեռացվել:

Լիդիանի Նախագահ և Գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն ասել է. «Լիդիանի Ամուլսարի ծրագիրն ապօրինի շրջափակման մեջ է անցյալ տարվա հունիսի 22-ից: Մենք հարգում ենք մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը, այդուհանդերձ վստահ ենք, որ այս իրավունքը չպետք է իրացվի ապօրինի ճանապարհով և այլոց՝ տվյալ դեպքում Լիդիանի բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների, համայնքի բնակիչների և այլ կողմերի իրավունքների հաշվին: 2018 թ. հուլիսից Լիդիանը մի շարք իրավական գործընթացներ է նախաձեռնել՝ Ընկերության իրավունքները պաշտպանելու նպատակով: Հույս ունենք, որ դատարանի այս երկար սպասված որոշումը կդառնա կարևոր շրջադարձ այն ապօրինության ու խտրականության վերացման ուղղությամբ, որին Լիդիանը ենթարկվում է 2018 թ. հունիսից: Մենք ակնկալում ենք, որ ոստիկանությունը շուտափույթ կկատարի դատարանի որոշումը»:

«Լիդիանն իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում: Մինչ Հայաստանի իշխանությունները չեն կատարել Վարչական դատարանի որոշումը և չեն հեռացրել ներխուժած անձանց Ամուլսարի տարածքից, Հայաստանը կշարունակի այդ մասով հակասության մեջ լինել Հայաստանի և Միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների հետ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 64.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 86.5 մլն ԱՄՆ դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն կառավարման մարմին» անվանակարգում

ՊԵԿ-ը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն առցանց տեղեկատվական ռեսուրս» անվանակարգում՝ Ռիսկերի կառավարման համակարգի շրջանակում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործիքակազմի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: