Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դատարանը Ուլյուկաևին արգելել է դուրս գալ տանից և շփվել մամուլի ներկայացուցիչների հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

15:31 , 28 Նոյեմբեր 2016

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր մերժել է կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանության բողոքը, որը խնդրում էր թույլ տալ նրան օրը երկու անգամ զբոսանք կատարել, ինչպես նաև շփվել մամուլի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Դատարանը օրինական է ճանաչել նաև նաև նրա կալանավորումը։
Ալեքսեյ Ուլյուկաևի պաշտպանությունն ավելի վաղ բողոքարկել էր նաև նրա նկատմամբ սահմանված տնային կալանքը, որը ևս մերժվել էր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ուլյուկաևի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ կաշառք վերցնելու մեղադրանքով։ Ուլյուկաևը չի ընդունում իր մեղքն ու տեղի ունեցածն անվանում է սադրանք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: