Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դատարանը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի հետ Volkswagen-ի 1.2 մլրդ դոլարանոց համաձայնագրին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:23 , 24 Հունվար 2017

Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային շրջանի դաշնային շրջանային դատարանը հավանության է արժանացրել գերմանական Volkswagen (VW) կոնցեռնի և ամերիկյան իշխանությունների միջև համաշխարհային համաձայնագիրը «դիզելային սկանդալի» կարգավորման շրջանակում։

Կողմերը պայմանավորվածությունը «արդարացի է, խելամիտ ու ադեկվատ», ասվում է դատավոր Չառլզ Բրեյերի որոշման մեջ։ Համաձայնագիրը նախատեսում է ԱՄՆ-ում 652 ավտոդիլլերներին 1.2 մլրդ դոլարի փոխհատուցման վճարում՝ միջինը 1.85 մլն դոլար յուրաքանչուրին։

Վերջերս հայտնի դարձավ, Volkswagen-ն ԱՄՆ կառավարությանը կվճարի ևս 4.3 մլրդ դոլար «դիզելային սկանդալի» շրջանակում։ Գերմանական ընկերությունը նաև հայտարարել էր, որ ընդունում է ամերիկյան մի քանի օրենքների խախտման մեղքը:

ԱՄՆ իշխանությունները պարտադրել էին ավտոարտադրողին հետ կանչել շուրջ կես միլիոն ավտոմեքենա, որոնք ամերիկյան շուկա էին մատակարարվել 2009-2015թթ.։

Սկանդալը բորբոքվեց 2015 թվականի սեպտեմբերին, երբ ԱՄՆ-ի իշխանությունները Volkswagen-ին մեղադրեցին ընկերության արտադրած դիզելային ավտոմոբիլներից արտանետվող գազերի վերաբերյալ տվյալների նենգափոխման մեջ: Իր իսկ ընկերության տվյալներով՝ թեսթավորման արդյունքների կեղծումը վերաբերել է դիզելային շարժիչներով 11 միլիոն ավտոմեքենաների ամբողջ աշխարհում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: