Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դատարանը կալանավորել է Samsung-ի ղեկավարին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:14 , 17 Փետրվար 2017

Սեուլի դատարանը վճռել է կալանավորել Samsung Electronics կորպորացիայի փաստացի ղեկավար Լի Չժե Ենին, որը մեղադրվում է կաշառակերության մասին գործով՝ կապված Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի հետ, հայտնում է Reuters-ը։

Ընդ որում՝ դատարանը մերժել է կալանավորել Samsung-ի նախագահ Սան Ջին Պակին։

Լի Չժե Ենը մինչ դատական վճիռը կայացնելը պետք է գտնվի Սեուլից 15 կմ հեռավորության վրա գտնվող Յիվան քաղաքի բանտում։ Հետաքննությունը պետք է ավարտվի մինչ փետրվարի 28-ը։

Հիշեցնենք, որ հետաքննությունը կարծում է, որ Samsung ընկերությունը Յենի հրամանով անօրինական կերպով խոշոր գումարներ է հատկացրել հիմնադրամներին, որոնք ղեկավարվում էին Հարավային Կորեայի նախագահի ընկերուհու՝ Սուն Սիլի կողմից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները

Դոնալդ Թրամփը պատրաստ կլինի երկխոսություն սկսել Իրանի ղեկավարության հետ սոսկ այն բանից հետո, երբ նա

Նավթի գները աճել են. 14-08-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները

Թուրքիայում շարունակվում է լիրայի արժեզրկումը. Էրդողանը կոչ է անում վաճառել դոլարներն ու եվրոները

Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: