Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:36 , 06 Փետրվար 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:

Դավիթ Տոնոյանը ծնվել է 1967թ. դեկտեմբերի 27-ին:

1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997թ.՝ Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան:

1992-1994 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում՝ որպես բաժնի պետ։

1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ-ում՝ որպես սպառազինության վարչության սպա։

1998-2004 թթ. ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

2004-2007 թթ. եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

2007-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչության պետի պաշտոնը:

2008-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։

2010թ. հոկտեմբերի 2-ից զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Նոր կարևոր նշանակումներ՝ դատական համակարգում

Աղասի Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ

«Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով». Կարեն Կարապետյան

Երևանում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը