Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դավիթ Հարությունյանը վարպետության դաս է անցկացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի համար

Վերադարձ լուրերի բաժին

18:37 , 30 Հունիս 2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին վարպետության դաս է անցկացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի համար՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականությունը, բիզնես ոլորտում իրականացված բարեփոխումները, նորարական քայլերը և հարցուպատասխանի միջոցով ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված վերջին զարգացումները:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նախարարը հատուկ շեշտադրել է կառավարության նոր ծրագիրը, որում թե՛ արդարադատության, և թե՛ անմիջապես կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող դրույթները պարունակում են նորարարական լուծումներ:

Դավիթ Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու կարևոր բաղադրիչներից  մեկն է համարել նաև մասնավոր հատվածի ներգրավվածությունը և ակտիվ դերակատարությունը: Այդ առումով նախարարը հատկանշական է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունն ու ընկերության՝ բիզնեսում առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման վերաբերյալ կարծիքներն ու նորարար առաջարկները լսելու պատրաստակամություն է հայտնել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ գործունեության շուրջ տասներկու տարիների ընթացքում հեռահաղորդակցության շուկայում՝ ընկերության ձեռք բերած առաջատար դիրքերը ոչ թե պատահականության, այլ նպատակաուղղված և հետևողական աշխատանքի արդյունք են: «Այս տարիները եղել են ոչ միայն դինամիկ զարգացման, վերելքների և վայրէջքների, ոգևորության և հուսախաբության տարիներ, այլև նախևառաջ՝ գործունեության մշտադիտարկման, գնահատման և շարունակական ինքնակատարելագործման ժամանակաշրջան: Ինքնակատարելագործման ներքին մղմանը զուգահեռ պետք է կիրառվեն համապատասխանության ներքին կանոնակարգեր և նորմեր, առանց որոնց խոսք չի կարող լինել կայուն զարգացման և երկարաժամկետ հաջողության մասին», – ասել է Ռալֆ Յիրիկյանը և ընդգծել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է Արդարադատության նախարարության հետ կիսել միջազգային առաջավոր փորձի վրա հիմնված իր գործնական լուծումները՝ համապատասխան օրենսդրության զարգացմանն ու բարելավմանն աջակցելու նպատակով:

Կողմերը մտքեր են փոխանակել բաց քննարկման ձևաչափով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը և տարածքային զարգացումը. Կարեն Կարապետյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը

«Սինոփսիս» ընկերությունը հայտարարություն է տարածել` քաղաքական գործընթացների կապակցությամբ

Սինոփսիսը ընդունում է իր աշխատակիցների ազատ կամքի դրսևորման իրավունքը, գտնելով, որ նրանք ազատ են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումներն ու առաջնայնությունները

Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնին կմասնակցի մոտ 1000 վազորդ

Կոնվերս Բանկը Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնի հովանավորն է: