Invalid username or password
ՀՀ գլխավոր հարկադիր ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը Մոսկվայում ելույթ է ունեցել հարկադիր կատարման ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հոբելյանական 10-րդ միջազգային գիտագործնական համաժողովի՝ «Հարկադիր կատարում. ներկա իրավիճակ և զարգացման վեկտորներ» խորագրով քննարկման ընթացքում: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց գլխավոր հարկադիր կատարողի մամուլի գրասենյակը:
Դավիթ Բեգինյանը ելույթ է ունեցել «Ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները» թեմայով: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները՝ նա առանձնացրել է երկու հիմնական խումբ՝ գույքային և ոչ գույքային կատարողական վարույթները: Այնուհետև անդրադարձել այդ խմբերից յուրաքանչյուրին:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն առանձին հանդիպումներ է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության ղեկավար Դիմիտրի Կովալենկոյի հետ:
Դիտումներ 599
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: