Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դավիթ Անանյանն անդրադարձել է «Առինջ մոլ»-ում տեղի ունեցող ստուգումներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:11 , 11 Ապրիլ 2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից հետո անդրադարձել է «Առինջ մոլ»-ում տեղի ունեցող ստուգումներին: «Զինված խումբ էր, թե զինված խումբ չէր, քննիչն այդպիսի որոշում էր կայացրել, միջնորդել էր դատարան, սանկցիա վերցրել ու կատարել քննչական գործողություն»,- b4b.am-ի փոխանցմամբ՝ ասել է Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էին 40 ՊԵԿ աշխատակիցներ գնացել «Առինջ մոլ» ստուգումների, մի՞թե զինված խումբ էին գնում վնասազերծելու:

«Եթե որոշում կայացվեր, որ հազար մարդ է պետք, մենք այդ հազար մարդու ռեսուրսն էլ ունեինք տրամադրելու համար»,- ասել է Անանյանը: Դիտարկմանը, որ այդ ստուգումներում քաղաքական ենթատեքստ են տեսնում՝ Անանյանը պատասխանել է. «Դե, թող տեսնեն: Ես էլ, օրինակ, կենցաղային ենթատեքստ եմ տեսնում: Ամեն մեկն իր կարծիքը կարող է ասել»:

Ապրիլի 9-ին ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: