Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դավիթ Անանյանը և Մհեր Գրիգորյանը հանդիպել են ՏՀԶԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

Վերադարձ լուրերի բաժին

20:12 , 17 Դեկտեմբեր 2019

Այսօր ՀՀ ՊԵԿ նախագահ պարոն Դավիթ Անանյանը հանդիպել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան այցելած՝ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Լյուդգեր Շուկնեխտի հետ:

Հանդիպման ընթացքում կարևորվել է ՊԵԿ պատրաստակամությունը ՏՀԶԿ «Հարկվող բազայի քայքայումը և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի նվազագույն չորս ստանդարտների կիրառմանն ուղղված աշխատանքների իրականացման հարցում: Անդրադարձ է կատարվել BEPS 1-ին գործողությամբ ներկայացված էլեկտրոնային տնտեսությունում հարկային մարտահրավերներին, էլեկտրոնային առևտրի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Կողմերը քննարկել են նաև տրանսֆերային գնագոյացման բնագավառում առկա հիմնահարցերը, ինչպես նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումներն ապահովող գործիքների՝ ՀՀ իրավական դաշտում տեղայնացման հարցը: Քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահը անդրադարձ է կատարել նաև հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած հարկման նպատակով տեղեկությունների փոխանակման ոլորտում իրականացվող միջոցառումներին: Դավիթ Անանյանը կարևորել է միջազգային ստանդարտներին համապատասխանող տեղեկությունների փոխանակման գործընթացում ՀՀ ՊԵԿ դերակատարությունն ու պատրաստակամությունը:

14053_am_1

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գլխավոր քարտուղարի տեղակալին ընդունել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ներկայացրել է հարկային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ արդեն իսկ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք բարեփոխումները:

Լյուդգեր Շուկնեխտն ընդգծել է, որ Հայաստանի հետ ձևավորվել է հաջող համագործակցություն և ՏՀԶԿ-ի համար ակնհայտ են Կառավարության՝ երկրի զարգացմանը միտված քայլերը: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով BEPS հարթակին Հայաստանի անդամակցությունը, այն նաև որպես միջոցառում ներառել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: