Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դավիթ Անանյանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

18:40 , 28 Փետրվար 2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Դավիթ Անանյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի հետ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ՊԵԿ մամուլի բաժինը: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության համագործակցության հարցերը, այդ թվում՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Այն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՏՀԶԿ-ի կողմից համատեղ իրականացվող նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում հարկային հսկողության գործիքների կիրառման միջազգային լավագույն փորձ ունեցող հարկային մասնագետներին ներգրավել զարգացող երկրներում իրականացվող ստուգումների, հարկային հսկողության իրականացման, տրանսֆերային գնագոյացման գործընթացին:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Միաժամանակ քննարկվել է «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրում ՀՀ ՊԵԿ-ի դերակատարությանը: Դավիթ Անանյանը և Անտոնիո Մաջորեnն ստորագրել են ծրագիրը Հայաստանում մեկնարկելու Մտադրությունների մասին հայտարարություն:

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է նաև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի քրեական հետաքննության փորձնական մեկնարկի բանակցություններին: Իսկ ՏՀԶԿ կողմից ծրագրի համակարգողի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում նախագծի իրագործման առանձնահատկությունները:

Իսկ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը և Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Բարբանտինին հաստատել են 18 ամսվա համագործակցության աշխատանքային ծրագիր: ՊԵԿ պատվիրակությունը Իտալիայի գործընկերներին է ներկայացրել կոմիտեում գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը և նախատեսվող ծրագրերը:

Մայիսին Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ծանոթանալու մեր երկրի հարկային ոլորտում գործող էլեկտրոնային համակարգերի սպասարկման, վերլուծական և հսկողական գործընթացներին, ինչպես նաև մեծ տվյալների («Big Data») վերլուծության գործիքի կիրառմանը:

Իտալիայի գործընկերները նաև պատրաստակամություն են հայտնել` աջակցելու ՊԵԿ-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկային ծառայությունների ֆորումին անդամակցելու հարցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։