Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար

Վերադարձ լուրերի բաժին

15:07 , 22 Մայիս 2019

Ֆինանսների նախարարությունում մեկնարկել են գնումների ոլորտի ենթաօրենսդրական կարգավորումների վերաբերյալ դասընթացները, որոնց նպատակն է գնումների համակարգողներին ներկայացնել ոլորտում տեղի ունեցած հիմնական բարեփոխումները: Դասընթացի առաջին օրը ենթաօրենսդրական փոփոխությունները ներկայացվել են գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողներին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց ֆինանսների նախարարության մամուլի բաժինը:

ՀՀ ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ ոլորտում ախտորոշված խնդիրների հիման վրա կատարվել է փոփոխություն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ, որն էլ նախորդ 7 ամիսների ընթացքում հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում, ինչպես նաև քննարկվել է պատվիրատուների, մատակարարների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

«Որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի օրենքով սահմանված ժամկետում: Բարեփոխումների հաջորդ փուլը կլինի գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը: Ֆինանսների նախարարությունը բաց է համագործակցության համար և կոչ է անում շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկները»,- ասել է Շահնազարյանը:

Նա նշել է, որ ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Չնայած քաղաքական վայրիվերումներին՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը»,- Նիկոլ Փաշինյան

«Երևի թե, հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այդ մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Ոչ, ես Հայաստան չեմ թռչի՝ Լոնդոնն ավելի էժան է

Նույն Վրաստանի զբոսաշրջիկների 20%-ն այցելել է բյուջետային ավիաընկերությունների միջոցով: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ դա ապահովել է 600 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ: Պատկերացնու՞մ եք՝ որքան է Հայաստանը տարեկան կորցնում ավիատոմսերի թանկ լինելու պատճառով: