Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ու UCOM-ը միավորում են ջանքերը՝ հանուն հանրակրթական հնարավորությունների ընդլայնման

Վերադարձ լուրերի բաժին

19:27 , 19 Մայիս 2021

Ucom ընկերությունը «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ դպրոցներ» ծրագրում ներառված Դիլիջանի Թախտա թաղամասում գտնվող թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ՝ կրթական գործընթացն ապահովելու նպատակով:

b

«Մենք համոզված ենք, որ մեր համայնքների ներուժն անսահման է, և դպրոցը այդ ներուժի բացահայտման հանգույցն է՝ հատկապես մեր օրերում, երբ ընտանիքներից շատերում հետպատերազմական ողբերգություններ են, իսկ դրսում՝ համավարակի վտանգը։ Այս համատեքստում խիստ կարևոր է ինչպես առկա, այնպես էլ առցանց գործիքակազմի ներդնումը, որպեսզի մեր երեխաներն ունենան կրթության հավասար հնարավորություններ։ Այս գործը մենք միայնակ հաջողել չէինք կարողանա։ Այդ իսկ պատճառով, մեզ համար ուրախալի է, որ մեր գործընկեր Ucom ընկերության թիմը մեզ հետ արդեն տարիներ կիսում է նույն տեսլականը՝ իր ներդրումն ունենալով մեր երեխաների կրթության մեջ, ինչը առանց որևէ վերապահման, ուղղակի ներդրում է մեր երկրի ապագայում։ Այս առումով իմ խորին երախտիքն եմ հայտնում Ucom-ի ղեկավարներին՝ բազմամյա կարևոր համագործակցության համար»,- նշել է «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը։

c

«Ucom-ում մենք կարևորում ենք տեխնոլոգիաների միջոցով կրթության հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերի համար: «Դասավանդի’ր, Հայաստան»-ի առաջարկին մեծ պատրաստակամությամբ ենք արձագանքել, քանի որ վստահելի և երկարամյա գործընկեր կազմակերպություն է։ Ուրախ եմ, որ Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն այս ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն են ստացել օգտվելու համացանցում առկա բազմահազար կրթական հարթակներից ու նյութերից, այն էլ՝ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի միջոցով», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

d

Նշենք, որ «Սերունդ դպրոցներ»-ը նորարարական ուսումնառության պիլոտային ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կիզազի» դպրոցների համաշխարհային ցանցի հետ համագործակցությամբ։ Այն կրթական նոր մշակույթ կերտող դպրոց է՝ կրթությունը դիտարկելով որպես աշակերտների կոգնիտիվ, անձնային և սոցիալական կարողությունների զարգացման հնարավորություն։ Ավելին՝ այսօր այս հանրակրթական դպրոցի աշակերտների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 80-ի, չնայած աշխարհագրական առումով խնդրահարույց հասանելիության հանգամանքին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։