Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դաննինգ-Կրյուգերի էֆեկտը. տգետներն ավելի ինքնավստահ են

Վերադարձ լուրերի բաժին

13:51 , 12 Հուլիս 2016

«Մարտնչող անգրագիտություն»։ Այս արտահայտությունը բոլորին է ծանոթ, անգրագետ ու գործից գլուխ չհանող մարդիկ չեն խորշում բանավիճել իրենցից շատ ավելի բանիմաց մարդկանց հետ, երբեք իրենց կարծիքը չեն փոխում, անպարկեշտության աստիճանի համառ են և հաճախ հասարակության մեջ ավելի բարձր դիրք են գրավում ու ավելի մեծ ճանաչման արժանանում, քան բանիմաց մասնագետները։

Ժողովրդական լեզվով, մենք դա բացատրում ենք «զոռբայությամբ»։ Սակայն այս երևույթը նաև գիտական հիմնավորում ունի։ 1999 թվականին այս ֆենոմենը ներկայացրել են Ջասթին Կրյուգերը և Դևիդ Դաննինգը։

Դրա համառոտ իմաստը հետևյալն է։ Որակավորման ցածր մակարդակ ունեցող մարդիկ անում են սխալ եզրակացություններ և ընդունում են սխալ որոշումներ, սակայն նրանք ունակ չեն ընդունել սեփական սխալները՝ հենց նույն ցածր որակավորման ու քիչ գիտելիքների պատճառով։ Այս մարդիկ գերագնահատում են սեփական ունակություններն ու գիտելիքները։

laffer

Կարճ ասած, ոչ կոմպետենտ մարդիկ ավելի ինքնավստահ են։ Նրանք կարող են հիմարությունը մատուցել դեմքի ինքնավստահ և առարկություն չհանդուրժող արտահայտությամբ։ Ու սրա հետևանքով, թեմային ոչ այնքան տեղյակ մարդիկ կարող են սխալմամբ այս մարդկանց համարել լուրջ փորձագետներ, հաշվի նստել նրանց կարծիքի հետ և վստահել պատասխանատու աշխատանք կամ պաշտոն։

Բարձր որակավորված և բանիմաց մասնագետները հակառակը՝ թերագնահատում են իրենց ունակությունները, ինքնավստահ չեն և այլոց ավելի կոմպետենտ են համարում։

Այս կոգնիտիվ աղավաղումը կոչվում է Դաննինգ-Կրյուգերի էֆեկտ։ Այս հիպոթեզը ներկայացնելիս գիտնականները հղում են կատարել Չարլզ Դարվինին՝ «Տգիտությունը ավելի հաճախ ծնում է ինքնավստահություն, քան գիտելիք»։

Պնդման ճշմարտացիությունը ստուգելու համար համար Կրյուգերն ու Դաննինգը մի շարք փորձաքննություններ են անցկացրել ուսանողների մասնակցությամբ։ Հետազոտության արդյունքները 1999 թվականի դեկտեմբերին հրապարակվել են Journal of Personality and Social Psychology պարբերականում։ Հիմնական եզրակացությունները սրանք են.

ցածր որակավորում ունեցող մարդիկ

1. հակված են գերագնահատել սեփական ունակությունները

2. չեն կարող ադեկվատ կերպով գնահատել ուրիշների գիտելիքները,

3. ունակ չեն հասկանալ իրենց իսկ ոչ կոմպետենտության ամբողջ խորությունը,

4. եթե հնարավորություն է լինում այս մարդկանց կրթել ու բարձրացնել որակավորումը, նրանք ունակ են դառնում գիտակցել իրենց նախկին ոչ կոմպետենտության մակարդակը։

Ինչ խոսք, ինքնավստահությունը լավ բան է։ Սակայն մարդու ունակությունների մասին միայն ինքնաստահության հիման վրա կարծիք կազմելով՝ կարելի է չարաչար սխալվել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները՝ ըստ Ֆիլիպ Կոտլերի

Ըստ Ֆիլիպ Կոտլերի, գոյություն ունեն մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները

Հավաքական ուժի մասին

2016 թվականին մահանում է ԱՆդրեաս Գրաֆի կինը, իսկ երեխայի մոտ հայտնաբերվում է լեյկոմիա։ Կնոջ մահից

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը