Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դանիլ Խաչատուրովը «Ռոսգոսստրախը» փոխանցում է Վադիմ Բելյաեւին

Վերադարձ լուրերի բաժին

16:38 , 18 Օգոստոս 2017

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին տեղեկատվություն հայտնվեց, որ «Ռոսգոսստրախի» սեփականատեր է դառնում «Открытие» հոլդինգը։ Այժմ տեղեկատվությունը ճշգրտվել է. ինչպես գրում է Vedomosti-ն, «Ռոսգոսստրախի» սեփականատեր է դառնում ոչ թե «Открытие»-ն, այլ դրա սեփականատեր Վադիմ Բելյաեւը։

Մասնավորապես, «Открытие-информ» ընկերությունը (որը 100%-ով պատկանում է «Открытие холдинг»-ին) եւ «Открытие» բանկը դիմել են Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությանը, որպեսզի վերջինս կարողանան հստակեցնել «Ռոսգոսստրախի» աշխատանքի պայմանները։

Այս երկու ընկերությունները մտադիր են «Ռոսգոսստրախ» ապահովագրականի վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնել՝ ձեռք բերելով «РГС-холдинге», «РГС-активы» եւ «РГСН» («РГС-недвижимость») ընկերությունների 100% բաժնետոմսերը։

«РГС-холдинг»-ը «Ռոսգոսստրախի» հիմնական բաժնետերն է (31.7%)։

Vedomosti-ն հիշեցնում է, որ «Ռոսգոսստրախը» ժամանակին ԱՊՊԱ շուկայի առաջատարն էր, սակայն 2017 թվականի 1-ին եռամսյակի արդունքներով՝ երրորդ տեղում է (48.2 մլրդ ռուբլի ապահովագրավճարներով)։ 2016 թվականին ԱՊՊԱ-ի վնասաբերության հետեւանքով «Ռոսգոսստրախի» մաքուր վնասը կազմել է 33 մլրդ ռուբլի, իսկ բացասական գործառնական դրամական հոսքը՝ 54 մլրդ։

Սա առաջին պաշտոնական հաստատումն է այն գործարքի, որի մասին հայտնի էր դարձել դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Այն ժամանակ նշվում էր, որ «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիլ Խաչատուրովը իր ընկերությունը փոխանցում է «Открытие холдинг»-ին՝ դրա փոխարեն որոշակի բաժնեմաս ստանալով «Открытие холдинг»-ում (չափը դեռ հայտնի չէ)։

Գործարքի արդյունքում կձեւավորվի իր ակտիվներով երկրի խոշորագույն մասնավոր ֆինանսական կառույցը (4-5 տրլն ռուբլի)։

Խաչատուրովը «Ռոսգոսստրախից» հեռացել է այս տարվա տարվա հունիսի վերջին, սակայն «Открытие»-ի թիմը ընկերության կառավարմանը փաստացի մասնակցում էր արդեն գարնանից՝ միաժամանակ ուսումնասիրելով ընկերության ակտիվները։

«Ռոսգոսստրախը» եւ «Открытие холдинг»-ը մեկնաբանություններից հրաժարվել են։ Սակայն Vedomosti-ի աղբյուրը տեղեկացրել է, որ «РГС-холдинг», «РГС-активы» եւ «РГСН»  ընկերությունները ձեռք կբերվեն նվազագույն գնով. այն կարող է տատանվել 1 ռուբլուց մինչեւ մի քանի հազար ռուբլի։

Վադիմ Բելյաեւը Vedomosti-ին հաստատել է, որ «Открытие-информ»-ը իր ընկերությունն է, սակայն հրաժարվել է խոսել պատճառների մասին, թե ինչու է որոշել ընկերությունը վերաձեւակերպել իր անունով։

«Открытие»-ին պատկանող կառույցները արդեն դե-ֆակտո վերահսկում են «Ռոսգոսստրախի» բաժնետոմսերի 50%-ից ավելին. դրանք, ինչպես նշել է վարկանիշային գործակալություններից մեկի փորձագետը, փոխանցվել են որպես գրավ։

«Ռոսգոսստրախի» բաժնետոմսերը մասնատվում եւ մաս-մաս են փոխանցվում «Открытие»-ի հետ փոխկապակցված մարդկանց եւ ընկերություններին հավանաբար այն պատճառով, որ ավելի հեշտ լինի ստանալ հակամենաշնորհային մարմնի եւ կարգավորիչների համաձայնությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում». Սփյուռքի նախարար

Հայաստան-Սփյուռք գործակցության պատմության մեջ թերևս առաջին անգամ մենք Սփյուռքից փող չենք խնդրում՝ ցանկանալով հիմք դնել նոր որակի փոխադարձ գործակցության

10 հետաքրքիր փաստ՝ Սինգապուրի մասին

Սինգապուրը նախկինում կոչվել է Տեմասեկ, որը թարգմանաբար նշանակում է ծովի քաղաք։

2018-ի տնտեսական առեղծվածը

Յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ Հարկային ծառայությունը հրապարակում է հազար խոշոր հարկ վճարողների ցանկը