Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկվել է ևս 400 շահառու

Վերադարձ լուրերի բաժին

12:25 , 22 Օգոստոս 2019

Կառավարություննն իր օգոստոսի 22-ի նիստում 77 միլիոն 334 հազար դրամ գումար հատկացրեց դայակների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի իրականացումն ապահովելու համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս տարի ծրագիրը ընդլայնվել է՝ ընդգրկելով ևս 400 անձի։

«Նախագծի նպատակն է ապահովել մինչև 3 տարեկան երեխաների խնամքի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի մինչև 2 տարի լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման իրականացումը։ Այսինքն՝ նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին շատ հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելը։ 2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասաց Բաթոյանը։

Նախարարը նշեց, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 միլիոն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուների վճարելու համար։ Բաթոյանը հավելեց, որ ցանկացողները շատ են, և այս դեպքում առաջնահերթությունների կարգ է սահմանվել։

«Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան երկու և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։ Մենք վերանայում ենք ծրագիրը, որպեսզի կարողանանք արդյունավետությունը բարձրացնել և ընդլայնել ծրագիրը, ուղղակի մենք պետք է կարողանանք երկու տարվա ֆինանսավորումը ապահովել»,- ասաց Բաթոյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հավանություն է տվել «օդի փողը» վերացնող նախագծին

Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի:

Հայաստանում մինչև տարվա վերջ սպասվում է 7 տոկոս տնտեսական աճ

Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի միջոցառման ժամանակ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման աջակցության ծրագիրը

Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։