Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել

Վերադարձ լուրերի բաժին

13:42 , 18 Ապրիլ 2016

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել, ինչի մասին տեղեկացրել է  ԴԱՀԿ կայքում տարածած իր հայտարարությամբ։

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,-գրել է Միհրան Պողոսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Այո, նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա շարունակում է աշխատել, այսօր էլ հանդիպում է ունեցել»,- ասել է Վասակ Թարփոշյանը:

ՊԵԿ-ը 26.4 մլրդ դրամով գերակատարել է հարկային մուտքերը. 2017թ. տարեկան ցուցանիշները (գծապատկերներ)

2016 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված հարկերն ու տուրքերը ավելացել են 78.1 մլրդ դրամով

Կառավարությունը շինարարության ոլորտում այս տարի որոշակի աշխուժություն է ակնկալում

Վարչապետը նշել է, որ պետք է հնարավորինս տեղեկանալ ոլորտում առկա խոչընդոտների մասին և շատ պարզ, հստակ մեխանիզմ ներդնել: