Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԴԱՀԿ-ի բեռը ծանրացել է. Կատարողական վարույթների շեշտակի աճ

Վերադարձ լուրերի բաժին

22:41 , 18 Օգոստոս 2017

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամփոփ տեղեկատվության, 2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 796 186 կատարողական վարույթ:

Նշենք որ 2016 թվականի նույն ժամանակահատվածում դատական ակտերի հիման վրա ստացվել էր 366 հազար վարույթ։ Այսինքն՝ կատարողական վարույթների քանակն ավելացել է 430 հազարով կամ 2.1 անգամ։

Վարույթների քանակի կտրուկ աճը սակայն չի խանգարել ԴԱՀԿ աշխատակիցներին։ Նրանք հասցրել են կիսամյակի ընթացքում կարճել եւ ավարտել 795 հազար վարույթ եւ հունիսի վերջի դրությամբ ունեցել են 54.4 հազար անավարտ վարույթ (այնքան, որքան առկա էր տարվա սկզբին)։

Գույքային եւ ոչ գույքային կատարողական վարույթներով 2017 թվականի հունվար-հունիսին վերականգնվել է 12 մլրդ 279.8 մլն դրամ, որը 1.1 մլրդ դրամով կամ 9.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշը։

3-1

Գումարների մեծ մասը՝ 10.9 մլրդ դրամը, վերականգնվել է գույքային վարույթների գծով (2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ 5.5% աճ)։

10.9 մլրդ դրամից 6.9 մլրդ-ը բաժին է ընկնում Երեւանին։ ԴԱՀԿ ծառայության կողմից վերականգնված գումարների առումով մայրաքաղաքին հաջորդում են Կոտայքի (937.6 մլն դրամ) եւ Լոռու (751.3 մլն դրամ) մարզերը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։