Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԴԱՀԿ-ին «կարգի կհրավիրեն»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

13:42 , 20 Հոկտեմբեր 2016

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգային հարցերի քննարկումը,  մի շարք ոլորտների հետ կապված հանձնարարականներ է տվել, այդ թվում՝ հատուկ անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության գործելաոճին։

«Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությունից: Մասնավորապես, դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում և այլն»:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի  միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները, եռամսյակը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են ակտեր ներկայացնում կատարման՝ չպահպանելով օրենսդրության պահանջները, մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկադիր կատարողի կողմից պարտապաններին, վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների՝ էլ.փոստի, sms միջոցով և այլն:

Կարդացեք նաև՝ «Հրաշքներ»՝ ԴԱՀԿ-ի կատարմամբ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ