Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԴԱԼՄԱ-ի շահույթն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

15:56 , 10 Օգոստոս 2017

Դալմա Ինվեստ ընկերությունը, որին պատկանում է երևանյան Dalma Garden Mall առևտրային կենտրոնը, 2016 թվականին ունեցել է 1.8 մլրդ դրամի շահույթ (հարկումից հետո)՝ 2015 թվականի 1.5 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին տեղեկանում ենք B4B PRO համակարգից։ Նախորդ տարվա համեմատ՝ ընկերության շահույթն ավելացել է 300 մլն դրամով կամ 16.6%-ով։

Նշենք, որ 2014 թվականին ընկերությունն աշխատել էր մոտ 1.5 մլրդ դրամի վնասով։

2016 թվականի ընթացքում Դալմա Ինվեստն ունեցել է 4 մլրդ 89.5 մլն դրամի հասույթ՝ 2015 թվականի 4 մլրդ 60 մլն դրամի դիմաց։ Հասույթի աճը զգալի չի, իսկ շահույթի աճը պայմանավորված է հիմնականում ֆինանսական ծախսերի (վարկերի սպասարկում և այլն) կրճատմամբ։

Նշենք, որ Dalma Garden Mall-ը պաշտոնապես բացվել է 2012 թվականին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ ոլորտների վճարած հարկերն են ամենից շատ աճել և նվազել (ցանկեր)

Հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են առևտրային վերադիրների նվազումով և գերավճարների հաշվին պարտավորությունների մարումով

«Ֆիզիկական անձինք երրորդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի». ՊԵԿ փոխնախագահ

Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ

Մաքսային ձևակերպումների գործընթացը պարզեցվել է

Արարատյան մաքսատուն-վարչությունում ավելացել է գործարքի գնի մեթոդով ձևակերպումների քանակը