Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

21:10 , 19 Հուլիս 2018

ՀՀ կառավարության աշխատակազմի արդեն նախկին գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը մի քանի օր առաջ հրաժարական տվեց։ Հիշեցնենք, Lurer.com-ը գրեց, որ Աճեմյանն իր աշխատասենյակում հանդիպել է «Աշտարակ կաթ» ընկերության ներկայացուցիչներին և հորդորել, որ ընկերությունը փոխանցեն նախկին տիրոջը՝ Աշոտ Ափոյանին։ Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Աճեմյանը չէր հերքել, որ նման հանդիպում է եղել, սակայն հավաստիացրել էր, որ այդ մեկանգամյա հանդիպումն ունեցել է տեղեկատվական բնույթ։ «Եվ ես, հասկանալով, որ անզոր եմ արդեն իսկ դատական պրոցեսում գտնցող գործում օգնել կողմերին, ընդամենը խնդրել եմ հանդիպել միմյանց։ Հետագայում տեղեկացա, որ հանդիպումն արդյունավետ չի անցել և «Աշտարակ կաթ» ՓԲԸ֊ն և «Պարգև» ՍՊԸ֊ն ունեցած ֆինանսական կոնֆլիկտը կշարունակեն լուծել դատական ճանապարհով կամ ինչպես իրենք կկամենան։ Չմոռանամ նշել, որ ի սկզբանե, չեմ իմացել հանդիպումն ինչ թեմայով է և կառավարության իմ աշխատասենյակում նոր տեղեկացել եմ` խոսքը «Աշտարակ կաթ» ապրանքանիշի մասին է», – նշել էր նա իր ֆեյսբուքյան էջում։

Աճեմյանը, սակայն, պաշտոնից ազատվելու մասին իր գրառման մեջ չէր նշել, թե որն է այդ քայլի հիմնական պատճառը։ Կառավարությունը նույնպես սեփական նախաձեռնությամբ չէր պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է գործերի կառավարիչը  ազատվել աշխատանքից և ինչ դերակատարություն է նա ունեցել «Աշտարակ կաթ» ապրանքային նշանի հետ կապված պատմության մեջ։

Այս հարցը պարզելու նպատակով լրագրող Տիրայր Մուրադյանը հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն։ Լրագրողը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է հարցման պատասխանը, որն ստացել է կառավարության լրատվական վարչության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից։

««Աշտարակ կաթ» ապրանքային նշանի շուրջ ծագած վեճի քննարկումը պատճառ է դարձել, որպեսզի Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն իր դիմումի համաձայն ազատվի զբաղեցրած պաշտոնից: Վարչապետի աշխատակազմում քննարկվել է Ձեր կողմից նշված հրապարակումը (ԼՈՒՐԵՐ.com-ի հրապարակման մասին է խոսքը) և արժանացել բացասական գնահատականի»,- նշված է պարզաբանման մեջ։

Այսպիսով, կառավարությունն անուղղակիորեն հաստատել է, որ Աճեմյանը պաշտոնից ազատվել է «Աշտարակ կաթ»-ի պատմության պատճառով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիրը

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի

Nymex. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 16-08-18

NYMEX բորսայի օգոստոսի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.