Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԳՐԱՖԻԿԱ։ ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունն անդրադաձել է մակրոպրուդենցիալ ռիսկերին

Վերադարձ լուրերի բաժին

16:25 , 08 Նոյեմբեր 2019

Նախօրեին ՀՀ ԿԲ հրապարակած՝ 2019 թ․ կիսամյակային հաշվետվության մեջ ներկայացվել է մակրոպրուդենցիալ ռիսկերի քարտեզը։ Այն կազմված է երկու մասից՝ ֆինանսական կայունությանը սպառնացող ռիսկերի աղբյուրներ և համակարգի կողմից այդ ռիսկերի կլանման ունակություն կամ ճկունություն։

Ռիսկերը բնութագրող հատվածը ներկայացնում է համակարգային ռիսկերի կուտակումներն ըստ առանձին աղբյուրների, որոնց նյութականացման դեպքում բանկային համակարգի կայունությունը կարող է վտանգվել։ Համակարգի ճկունությունը բնութագրող հատվածը ներկայացնում է համակարգի կողմից ռիսկերի կլանման ունակությունը՝ իրացվելի միջոցների, կապիտալի բարձիկների առկայությունը։

2019 թ. 2-րդ եռամսյակի տվյալներով մակրոպրուդենցիալ քարտեզն ունի հետևյալ տեսքը․

microprudencial-1-640-480

Նախորդ տարեվերջի համեմատությամբ, այս տարվա առաջին կեսին ռիսկերի աճ չի արձանագրվել, մակրոռիսկերի ենթախմբում ռիսկերի մակարդակը նվազել է։

Մակրոռիսկերի նվազման պատճառ է հանդիսացել առաջին երկու եռամսյակների ընթացքում տնտեսական աճի կանխատեսվածից բարձր մակարդակը։ Արտահանման և ներմուծման զարգացումների պայմաններում որոշակի բարելավում է արձանագրվել նաև ընթացիկ հաշվի պակասուրդ ենթաինդեքսում։ Միևնույն ժամանակ, մակրոռիսկերի ամփոփ ցուցանիշի վրա շարունակել են բացասաբար անդրա-դառնալ դրամային փոխանցումների նվազումը, ինչպես նաև պետական պարտքի դեռևս բարձր մակարդակը։

Վարկային ռիսկի համեմատաբար բարձր արժեքը շարունակում է պայմանավորված լինել տնային տնտեսությունների վարկավորման բարձր աճի տեմպով: Տնային տնտեսությունների տնօրինվող եկամտում վարկերի կշռի աճը մեծացնում է վերջիններիս պարտքի բեռը և խոցելիությունը հավանական ցնցումների նկատմամբ։

ԿԲ մակրոպրուդենցիալ ռիսկերի քարտեզի համաձայն՝ շուկայական ռիսկեր ենթախմբում ռիսկերի կուտակումը պայմանավորվել է անշարժ գույքի գների շարունակվող բարձր աճով, որը զուգորդվել է նաև հիպոտեկային վարկավորման բարձր աճով։

Իրացվելիության ռիսկի ցածր մակարդակը պայմանավորվել է այն բնութագրող ցուցանիշների՝ իրենց պատմական շարքի համեմատությամբ դրական դինամիկայով:

Ֆինանսական համակարգի կողմից հավանական ռիսկերի կլան-ման ունակությունը շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված իրացվելիության ու կապիտալի համարժեքության ցուցանիշների բարձր մակարդակի պահպանմամբ: Ռիսկերի կլանման նման մակարդակի առկայությունը հավանական ռիսկերի նյութականացման դեպքում թույլ կտա բանկային համակարգին դրսևորել ռիսկերի կլանման ճկունություն և ապահովել ֆինանսական կայունության բավարար մակարդակ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: