Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը բարձրացնելով՝ պետությունը լուծում է ոչ միայն ֆիսկալ, այլ նաև ոլորտի կարգավորման խնդիր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

13:47 , 10 Ապրիլ 2019

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը վստահեցնում է, որ գրավատների, փոխանակման կետերի համար պետական տուրքը բարձրացնելով լուծում են նաև ոլորտի կարգավորման խնդիր: Ֆինանսական ծառայությունների մատուցման տրամաբանությունը երկրում պետք է միասնական լինի: b4b.am-ի հաղորդմամբ՝ պատկան մարմիններն այդ մասին խոսեցին ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե պետական տուրքը արտարժույթի փոխանակման կետերի համար կտրուկ բարձրացնելով ինչ խնդրիր են լուծում՝ ֆիսկալ, թե վերահսկողական: «Եթե լուծելու լինեինք միայն ֆիսկալ խնդիր, կարելի էր գնալ նաև այլ ճանապարհով, հետևաբար մենք լուծում ենք ոչ միայն ֆիսկալ խնդիր, այլ նաև ոլորտում կարգավորման խնդիր: Կարծում ենք՝ արդարացված չէ, որ նույն ոլորտում կողք կողքի գործում են կազմակերպություններ, որոնք իրականացնում են նույն գործառույթ, սակայն դրանք գործում են միմյանցից էականորեն տարբերվող կարգավորումների կամ նորմատիվային միջավայրում»,-ասաց Արման Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ իրենց ընկալմամբ երկու ճանապարհ կա: Կամ այս հանրույթը պետք է գործի խիստ կարգավորումների միջավայրում, կամ ոլորտում պետք է լինի խոշորացման գործընթաց, որը ԿԲ-ի համար ոլորտը վերահսկելի կդարձնի:

Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ Արման Ալոյանը նկատեց, որ այսօր էլ կարգավորումը խիստ է, սակայն խնդիրն այն է, որ փոխանակումը ֆինանսական ծառայություն է, իսկ դրանց մատուցման տրամաբանությունը երկրում պետք է միասնական լինի: «Եվ ԿԲ-ն նույնպես հնչեցրել է այն մոտեցումը, որ, այսպես ասած, պարզ լիցենզիաներն ունեն որոշակի կարգավորման ռիսկեր: Դրա համար մեզ համար նախընտրելի է գործ ունենալ այնպիսի սուբյեկտների հետ, որոնք կարգավորման ընդհանուր դաշտում են»,-նշեց նա։

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների սպասվող նախագծով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ: Այս փոփոխությունն առաջացրել էր ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։