Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրավատների և փոխանակման կետերի նոր պետտուրքը կսկսի գործել հաջորդ տարվանից

Վերադարձ լուրերի բաժին

14:28 , 02 Ապրիլ 2019

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում գրավատների եւ փոխանակման կետերի տուրքը կտրուկ բարձրացնելու վերաբերյալ դրույթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է: ԱԺ տնտեսական հարցեր հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ այդ դրույթը որեւէ փոփոխություն չի կրել, միայն ուժի մեջ մտնելու ժամկետն է փոխվել: Դրույթն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերը գործեու են օրենքի ընդունումից անմիջապես հետո, բայց ԱԺ-ի քննարկմանը ներկայացված տարբերակում նախատեսվել է, որ պետական տուրքի վերանայված դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թ-ի հունվարի 1-ից:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով, նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: