Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:26 , 14 Մարտ 2019

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կրկին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերախմբագրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ գրավատների համար ներկայիս 100 հազար դրամի փոխարեն պետական տուրքը կդառնա 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար 50 հազար դրամի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

B4b.am-ի փոխանցմամբ՝ գրավատների աշխատակիցները նշել են, որ պետական տուրքի այդպիսի բարձր չափ սահմանելու դեպքում գրավատները պարզապես կփակվեն, քանի որ ի վիճակի չեն լինելու վճարել այդ գումարները:

Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կառավարության շենքի մոտ ևս մեկ բողոքի ակցիա են անցկացրել: Այն ժամանակ նրանց մոտեցել է և խնդիրը լսել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա տեղեկացրել է, որ ինքն այդ հարցով մասնագիտական քննարկում է հրավիրել՝ հասկանալու համար, թե ինչ ճանապարհով է պետք գնալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: