Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրավատների քանակն ավելացել է, փոխանակման կետերինը՝ նվազել

Վերադարձ լուրերի բաժին

15:04 , 13 Փետրվար 2016

ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների քանակը և կառուցվածքը՝ 2015թ դեկտեմբերի տվյալներով։

ՀՀ բանկերի թիվը 2015 թվականի ընթացքում մնացել է անփոփոխ՝ 22 (21 առևտրային բանկեր և Համահայկական բանկը)։ Փոխարենը՝ օտարերկրյա մասնակցությամբ բանկերի քանակն է մեկով նվազել՝ հասնելով 18-ի։ Ամենայն հավանակությամբ, սրա տակ պետք է հասկանալ ՊրոԿրեդիտ բանկի ձեռքբերումը Ինեկոբանկի կողմից։ Բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը 2015-ի վերջին կազմել է 67.7%:

Վարկային կազմակերպությունների թիվը տարվա ընթացքում չի փոխվել՝ 32 ՈՒՎԿ։ Այս կազմակերպությունների հիմնադրամներում հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը տարվա ընթացքում զգալիորեն նվազել է՝ 22.3%-ից հասնելով 13.2%-ի։

Ապահովագրական ընկերությունները 7-ն են, որոնցից 3-ը օտարերկրյա փայատերերի մասնակցություն ունեն։ Ապահովագրական ընկերությունների քանակը և մասնակցության հարաբերակցությունը չի փոխվել։

Գրավատների քանակը տարվա ընթացքում 9-ով ավելացել է և 142-ից հասել 151-ի։ Ընդ որում, միայն դեկտեմբերին լիցենզավորվել և գործունեություն է սկսել 4 գրավատուն։

Արտարժույթի փոխանակման կետերի քանակը հակառակը՝ նվազել է։ 2015 թվականի հունվարին գործում էին 242 փոխանակման կետեր, իսկ դեկտեմբերին դրանց թիվը հասել է 227-ի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը:

Ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ «Երևանի ՋԷԿ»-ում. կվերազինվի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը

Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն

ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Հայկական միրգ»-ի սեփականության իրավունքով հանձնված տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի «Նորատունկ» ՓԲԸ-ին