Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրավատների քանակը շարունակում է նվազել

Վերադարձ լուրերի բաժին

10:05 , 18 Դեկտեմբեր 2017

Հայաստանում գործող գրավատների թիվը շարունակում է նվազել։ Այսպես, եթե 2016 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում գործում էր 146 գրավատուն, 2017 թվականի հոկտեմբերին դրանց թիվը նվազել է մինչև 133։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Ընդ որում, գրավատների փակումների մեծ մասը բաժին է ընկնում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ Սեպտեմբերին ուժը կորցրած է ճանաչվել 2 գրավատան լիցենզիա, հոկտեմբերին՝ 5։ Նույն ամիսներին որևէ նոր ընկերություն գրավատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա չի ստացել։

2017 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում գրավատնային գործունեության լիցենզիա է ստացել, ընդհանուր առմամբ, 7 ընկերություն։ Նույն ժամանակահատվածում լիցենզիայից զրկվել է 20 ընկերություն՞

Նշենք, որ նույն ժամանակահատվածում նվազել է նաև գրավատների կողմից տրամադրված վարկերի ծավալը։ 2017 թվականի հունվարին գրավատնային վարկերի ծավալը 8 մլրդ 665 մլն դրամ էր, հոկտեմբերին՝ 8 մլրդ 74 մլն դրամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական կայանը Հանրապետության հրապարակում

Լուսանկարն ու գրառումը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջից։

ՎիվաՍել-ՄՏՍ. խափանումը վերացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում` 16:40-ի դրությամբ խափանումը վերացվել է:

Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս կարգի նախագծեր կառավարության գրեթե ամեն նիստին քննարկվում է: