Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրավատնային գործունեության լիցենզիան ժամանակավորապես կասեցվել է, փոխանակման կետի լիցենզիան` ուժը կորցրած ճանաչվել

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:15 , 15 Մարտ 2016

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 15-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «ՀՀ դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները, ՀՀ տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհուրդը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից ՀՀ ԿԲ-ին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի և հատուցման ենթակա գումարի վերաբերյալ հաշվետվության ներկայացման» կարգում: Ուժը կորցրած է ճանաչվել «Գոգլի» ՍՊԸ (լիցենզիա թիվ 705) փոխանակման կետի լիցենզիան:

Կենտրոնական բանկի մեկ այլ հաղորդագրության համաձայն` ԿԲ նախագահի` մարտի 12-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ Վարդան Օհանյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 071 լիցենզիայի գործողությունը մինչև 2016թ. սեպտեմբերի 3-ը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ