Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գրանցված աշխատողների թիվն ավելացել է ավելի քան 31 հազարով

Վերադարձ լուրերի բաժին

20:00 , 05 Օգոստոս 2020

2020թ.-ի հունիսին Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմել է 632 հազար 704՝ նախորդ ամսվա համեմատ աճելով 4%-ով կամ 24 հազար 856-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 5%-ով կամ 31 հազար 180 աշխատողով:

Պետական ոլորտում աշխատում են աշխատողների 32%-ը, իսկ մասնավորում՝ 68%-ը: Հատկանշական է, որ նախորդ ամսվա համեմատ պետական հատվածում ավելացել է 1760 աշխատատեղ կամ ընդհանուր ավելացված աշխատատեղերի 7%-ը, իսկ մասնավորում՝ 23 096 աշխատատեղ կամ ընդհանուր ավելացված աշխատատեղերի 93%-ը :

Ընթացիկ տարվա հունիսին միջին ամսական աշխատավարձը կազմել է 182 հազար 200 դրամ՝ նախորդ ամսվա նկատմամբ գրանցելով 0.3% անկում, իսկ 2019-ի հունիսի նկատմամբ՝ 1.5% աճ: Հունիսին, ինչպես և նախորդ ամիսներին, հանրապետությունում աշխատավարձի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են ՏՏ ոլորտում՝ 608 հազար 543 դրամ, հաջորդիվ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 537 հազար 836 դրամ, իսկ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլոտում՝ 395 հազար դրամ: Սոցիալական հատվածում (առողջապահության, կրթության, մշակույթի և արվեստի ոլորտներ) միջին ամսական անվանական աշխատավարձը 2019թ.-ի հունիսի համեմատ աճել է 8.8%-ով:

Այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4%-ով, ընդ որում պետական համակարգում աճը կազմել է 8.3%, իսկ մասնավորում՝ 3.8%:

Նշենք նաև, որ 2020թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 1.3 տոկոսային կետով՝ կազմելով 19.8%:

Ամփոփելով նշենք, որ նախնական տվյալները խոսում են Հայաստանում աշխատաշուկայի վերականգնման մասին, սակայն, հաշվի առնելով առկա ստվերային հատվածը, միանշանակ գնահատական տալ չենք կարող:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս բանկի Ստեփանակերտ մասնաճյուղը վերսկսում է աշխատանքը

Մասնաճյուղում հաճախորդներին համապարփակ ծառայություններ կմատուցվեն բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9.30-ից մինչեւ 17.00-ը։

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: