Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գումար շորթելու հաքերային ծրագրի մասին

Վերադարձ լուրերի բաժին

EconoMood-ը ներկայացրել է վերջին օրերին հայտնված գումար շորթելու հաքերային ծրագրի սխեման։
Ինչպե՞ս է աշխատում այդ ծրագիրը
Դուք ստանում եք նամակ, որ Ձեր փաթեթը առաքված է։ Նամակը շատ նման է ուղղակի Հայփոստից տեղեկատվական բնույթ կրող նամակի և բնականաբար Դուք բացում եք այն՝ կարդալու համար։

money_mallware-1
2․ Բացվում է այսպիսի մի պատուհան, որտեղ նշված է, որ Դուք մասնակցում եք Հայփոստի գովազդային մրցույթին և ինչպես տեսնում եք ետևում ներկայացված է Հայփոստի տարբերանշանը, սակայն վերևում բացարձակապես այլ կայքի հղում է։
money_mallware-2
3․ Այնուհետև բացվում է խաղը, որը պարունակում է 9 տուփ և Դուք իրավունք ունեք բացել ընդամենը 3-ը։ Նույնիսկ այստեղ ձևականորեն նշված են «խաղից գոհ» օգտատերեր։
money_mallware-3
4․ Բացելով առաջին 2-ը Դուք իհարկե կհայտնաբերեք դատարկ տուփեր։
money_mallware-4
5․ Սակայն 3-րդ տուփը բացելիս Դուք կգտնեք խոշոր շահում՝ GalaxyS20 հեռախոս։ Այնուհետև կայքը Ձեզ կառաջարկի վճարել ընդամենը $1, որպեսզի 2-3 օրվա մեջ առաքման միջոցով Դուք կարողանաք ստանալ Ձեր բաղձալի նվերը։
money_mallware-5
6․ Հաջորդ քայլերը, իհարկե, կապված են գումարը փոխանցելու հետ։
money_mallware-6
Այսպիսով ունենում ենք հետևյալ հաջորդականությամբ բացվող էջեր`
money_mallware-7
EconoMood տեղեկատվական հարթակը և b4b.am-ը զգուշացնում և հորդորում են չխաբնվել և ոչ մի պարագայում չփոխանցել գումար նման հաղորդագրություններ ստանալու դեպքում։ Սա ընդամենը էժան խաբկանք է՝ գումար շորթելու համար։

Մենք հրավիրում ենք նաև Հայփոստի ուշադրությունը, քանի որ այս կայքը անօրինականորեն օգտագործում է Հայփոստի տարբերանշանը, ինչպես նաև նման գործողություններով արատավորում է ընկերության բարի համբավը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

Կառավարությունը նախատեսում է իր գործիքակազմով խթանել նոր ներդրումների ներգրավումը և առկա ներդրումային ծրագրերի ընդլայնումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների վերաբերյալ: