Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գումար է հատկացվել ևս 32.5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:27 , 21 Հունիս 2019

Կառավարությունը հունիսի 19-ի նիստում վերաբաշխում է կատարել 2019 թ. պետբյուջեում, փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից և 3 մլրդ 284.9 միլիոն դրամ հատկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Գումարի 3,258 մլրդ դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար է, իսկ 26.88 մլն դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 32.5 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ գնանշման հարցումը, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, իսկ նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:

Գործադիրը հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,700,000 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։