Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործընկերության հերթական ձեռքբերումը՝ կիսակառույցի շինարարություն Գոմքում

Վերադարձ լուրերի բաժին

18:37 , 22 Մայիս 2020

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում, մինչև տարեվերջ կլուծվի 15 տարվա վաղեմության խնդիր: Կկառուցվի գյուղի կիսակառույցներից մեկը՝ տանտերերին ազատելով խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրելու հիշողություններից: Այստեղ ծնված ու մեծացած 5 զավակներից ավագը տասնհինգ տարեկան է, կրտսերը՝ երկու: Շինության կաթող կտուրը ժամանակին տանիքով է փոխարինվել, իսկ ավելի ուշ՝ սկսվել են կիսակառույցի աշխատանքները, բայց դրանք կիսատ են մնացել: Մի քանի ամիս անց, ընտանիքը կապրի արևի լույսով լցված սենյակներում, որտեղ կոմունալ հարմարություններ ունենալը կլինի ոչ թե շքեղություն, այլ օրինաչափություն:

Բիզնես նորություններ: b4b.am

Տարիների ձգտումն իրականացնելու հարցում տանտիրոջը՝ Արտաշ Ղազարյանին, աջակցում են Վիվա-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերները շինարարական աշխատանքներին միանալ առայժմ չեն կարողանում, սակայն տիրապետում են իրավիճակին. հեռավար՝ անակնկալ տեսազանգով ոգևորում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված ընտանիքներին՝ սպասելով համատեղ աշխատելու հնարավորության ստեղծմանը:

բիզնես նորություններ: b4b.am

«Ձեզ հետ խոսում եմ հեռավար, որովհետև ֆիզիկապես չեմ կարող լինել Ձեր կողքին ու ձեռք-ձեռքի՝ օգնել ընտանիքին: Հոգեպես ու մտքով այդտեղ եմ: Հուսով եմ, որ մեր ժամանակավոր բացակայությունը չի թուլացնի ձեզ, և աշխատանքները կավարտեք նախատեսված ժամկետներում: Ամուր մնացեք և ձգտեք իրականություն դարձնել տարիների՝ ձեր երազանքը», – տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

բիզնես նորություններ: b4b.am

Ղազարյանների ընտանիքն իր ուժերով արդեն սկսել և բավականաչափ առաջ է տարել շինարարությունը: Մանկության ու պատանեկության 15 տարին խունացած պատերով սենյակներում անցկացրած տղան, հրաշալի գիտակցում է օր առաջ շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Համլետը դարձել է հոր ավագ օգնականը: Ձգտում է ինքն էլ թիկունք լինել քույրերի և մոր համար: Աշխատում են՝ մտածելով հետագա անելիքների, սենյակների կահավորման ու հոգսերից ազատված կյանքի մասին:

Բիզնես նորություններ, b4b.am

«Գոմքը հոյակապ գյուղ է: Կարող էի հեռանալ այստեղից ու փորձել ինչ-որ ճանապարհ փնտրել, սակայն չարեցի դա: Եթե մարդիկ այդպես մտածեն՝ գյուղում մարդ չի մնա: Հիմա իմ ձեռքերով կառուցում եմ տունս: Չէի պատկերացնի, որ անակնկալ հեռախոսազանգով կոգևորեն ինձ: «Ֆուլեր տնաշինականն» ու Վիվա-ՄՏՍ-ը նույնիսկ հեռվից են աջակցում: Այս զանգից հետո ոգևորվեցի և պարտավորված եմ զգում՝ նախատեսված ժամկետներում շինարարությունն ավարտելու հարցում», – ասել է տանտերը՝ Արտաշ Ղազարյանը: Վիվա-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», բնակարանաշինության ծրագրով լուծում են ոչ միայն սոցիալական կարևոր խնդիր, այլև ձգտում են հիմնովին փոխել մարդկանց կյանքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսը և ուլտրամանուշակագույն ճառագայթները

Վարակը կարող է մահանալ ցածր հաճախականությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթի (UVB) ազդեցությամբ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար»,-վարչապետ

Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ աջակցության ծրագրերն իրականացնելիս դժվար է եղել տարբերակել, թե իրականում ով դրա կարիքն ունի, ով՝ ոչ:

Վրաստանի իրական ՀՆԱ-ն կրճատվել է 16.6%-ով

Խոսքն այս տարվա Ապրիլի մասին է: