Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործարկվել է EU4Armenia հարթակը

Վերադարձ լուրերի բաժին

14:04 , 11 Հոկտեմբեր 2019

Հայաստանի և Եվրոպական միության գործընկերության և համագործակցության շրջանակի, Հայաստանի տարբեր ոլորտներում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի, ծրագրերի շահառուների վերաբերյալ տեղի ունեցավ EU4Armenia համապարփակ հարթակի պաշտոնական ներկայացումը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացրե, որ EU4Armenia.am-ը մշակված է էլեկտրոնային քարտեզի տեսքով, որը ներկայացնում է ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակը և Եվրոպական միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը` ըստ մարզերի և համայնքների: Հարթակը նոր գործիք է, որն առցանց մեկտեղում է այն լայնածավալ գործունեությունը, որն իրականացնում է ԵՄ-ն Հայաստանի համար:
Շնորհավորելով և ողջունելով ԵՄ դեսպանին, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահին, դեսպաններին և մյուս հյուրերին՝ Հակոբ Արշակյանն իր ելույթում նշել է, որ հասարակության առաջ հաշվետվողականությունը, թափանցիկությունը առաջնահերթություն են Հայաստանի կառավարության համար:
«Այդ առումով նորաստեղծ այս պլատֆորմը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու, թե հատկապես ո՞ր ծրագրերն են իրականացվում, ինչպիսի՞ առաջընթաց ունեն, ի՞նչ արդյունավետություն են ապահովում: Հատկապես կարևորելով ծրագրերի իրականացման թափանցիկությունը՝ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կարող ենք թե՛ ֆունկցիոնալ, թե՛ ծրագրային առումով զարգացնել այն, և համագործակցությունը ԵՄ-ի հետ դարձնել ավելի արդյունավետ»,-նշել է նախարարը: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Հայաստանի համար Եվրամիությունը նույնն է, ինչ Հայաստանը Եվրամիության համար: Մենք կարող ենք արդյունավետ փոխազդել միասին: Մեկնարկած էլեկտրոնային պլատֆորմը կոչված է բարձրացնելու ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը Հանրապետությունում ԵՄ գործունեության վերաբերյալ, ինչպես նաև այդ գործունեությունը ավելի թափանցիկ դարձնելու համար », – ասել է դեսպանը՝ հավելելով, որ կայքը պարունակում է բոլոր տեղեկությունները Հայաստանում ԵՄ գործունեության ուղղությունների վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին հյուրեր՝ ՀՀ կառավարությունից, Ազգային ժողովից, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպանություններից, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններից, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերից և դրանց շահառուներից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին

Ընկերությունը կառավարությանը կոչ է արել վերականգնել իր իրավունքները: