Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործարկվել է կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի կայքը

Վերադարձ լուրերի բաժին

16:29 , 07 Ապրիլ 2020

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ արդն աշխատում է կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի կայքը: Նազարյանը գրել է.

«Գործարկվել է http://online.ssa.am/ կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ:

Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝
կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։
Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:

Նշենք, որ գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:

Նշենք, որ ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը, ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:
Ուստի, Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում, փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: