Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործարարներին պետք չի դիտարկել որպես հանցագործ ու ժողովրդի թշնամի (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

19:06 , 05 Հունիս 2018

Պետք է ոչ միայն կենտրոնանալ ներմուծման և առևտրի ոլորտների վրա, այլև աշխատանքներ տանել այլ ոլորտներում, օրինակ, պետական գնումների ոլորտում։ Հունիսի 5-ին, «Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները․ ինչպե՞ս հավաքել թաքցված հարկերը և խուսափել թանկացումներից» հանրային քննարկման ժամանակ այդ մասին ասաց տնտեսական մեկնաբան, B4B.am հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը:

Նա նաև ասաց, որ խտրականություն չպետք է դրվի, թե բիզնեսը ում է պատկանում, կամ պաշտոնյան որ քաղաքական թևն է ներկայացնում և ինչ կապեր ունի։
«Այսինքն, եթե ստուգում են Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, նույն կերպ պետք է բոլոր օլիգարխ պատգամավորների, ընդհանրապես բոլորի բիզնեսներում պետք է ուսումնասիրություն կատարվի։ Դա կարևոր է նրա համար, որ ոչ միայն կոռուպցիոն ստվերային մեխանիզմները մաքրվեն, այլև պատկերացնենք մեր տնտեսության իրական պատկերը»,- նշեց Բաբկեն Թունյանը։

Նա նաև ավելացրեց, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ բիզնեսների նկատմամբ պատիժը պետք է լինի ողջամիտ և չտանի այդ բիզնեսների սնանկացմանը կամ փակմանը, քանի որ դրանից ոչ ոք չի շահի. «Բիզնեսին պետք չի նայել որպես հանցագործներ կամ ժողովրդի թշնամիներ։ Բիզնեսն աշխատում է այն կանոններով, որը սահմանում է պետությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունն առաջարկում է գազալցակայանների հանդեպ կիրառվող ակցիզային հարկը գանձել այնպես, որ սպառողները չտուժեն

Եթե, այնուամենայինիվ, նույնիսկ գազի գինը բարձրանա, ապա սպառողը դրանից չի տուժի:

ՊԵԿ-ը պատրաստ է պատասխանել հարկման վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցերին

Պետեկամուտների կոմիտեն հրավիրում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին:

Հայ-լեհական գործարար պալատը ձգտում է ամրապնդել երկու երկրների կապերը

2019 թվականին Դավոսում Հայաստանի և Լեհաստանի վարչապետների հանդիպման ժամանակ կարևոր շեշտադրում է կատարվել փոխադարձ այցելությունների աշխուժացման և տնտեսական հարաբերությունների ամրապնդման վրա։