Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործարարները ծաղիկներ են դրել Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին. նշվում է մեծ գործարարի և բարերարի 177-ամյակը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:07 , 04 Մարտ 2019

Հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը՝ մարտի 3-ին, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ գործարարները ծաղիկներ են դրել Մանթաշյանցի արձանին: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից։

«Բոլորիս հոգու պարտքն է արժանին մատուցել մեծ բարերարի հիշատակին, ով ժամանակին պարզապես ազգը պահողներից էր: Այսօր մեր գործարարների բարոյական խնդիրը արտադրելուն հավասարազոր բարերարություն կատարելն է, պետությանը և կարիքավորին զորակցելը: Թեև ընդունված խոսք է, որ բիզնեսը հայրենիք ու սահմաններ չի ճանաչում, բայց մեր օրերում հայրենիք ճանաչելը հատկապես հայ գործարարի համար հայրենասիրություն է ու բարոյականություն: Հայաստանի կառավարությունը Մանթաշյանցի ծննդյան օրը ճանաչել է որպես Գործարարի օր: 2017 թվականից ավանդաբար նշվում է և հիշատակի պսակադրություն կատարվում: Դա ժողովրդի արժանի գնահատականն է ժամանկին աշխարհի ամենահարուստ ու նույնքան էլ մարդասեր մեծ գործարարի հիշատակին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Alexander Mantashyan

Հայ բարեգործ ու գործարար Ալեքսանդր Մանթաշյանցը (1842 թ. մարտի 3 – 1911 թ. ապրիլի 19) հայ նշանավոր գործարար ու բարեգործ է: Զբաղվել է նավթի արտահանմամբ և ստացել «նավթի արքա» մականունը: Իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել: 1899 թ. Մանթաշյանն ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին: Նա ֆինանսավորել է Բաքու-Բաթում նավթատարի շինարարությունը:

Առևտրային գործունեությունն Ալեքսանդր Մանթաշյանցը զուգակցում էր հասարակական և բարեգործական գործունեության հետ: Նա էր հովանավորում Կովկասի ամենախոշոր որբանոցը, նրա միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում ու Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Փարիզի հենց կենտրոնում՝ Ելիսեյան դաշտում, կառուցվել է Ալեքսանդր Մանթաշյանցի ֆինանսավորմամաբ:

Երբ ցարական կառավարությունը որոշում է կայացրել հայկական եկեղեցական ունեցվածքի առգրավման մասին, դրանով իսկ զրկելով հայկական դպրոցները, գիմնազիաները և մշակութային-լուսավորչական մյուս օջախները նյութական աջակցությունից, Մանթաշյանցը ֆինանսավորել է Թիֆլիսի Ներսիսյան հոգևոր ճեմարանի նոր շենքի կառուցումը: Մանթաշյանցի միջոցներով են կառուցվել նաև պատրիարքական հարկաբաժիններն Էջմիածնում:

Ալեքսանդր Մանթաշյանցն է եղել Կովկասի հայ բարեգործական ընկերության գլխավոր նախաձեռնողն ու հիմնադիրը և մինչև իր կյանքի վերջը մնացել է վարչության անդամ՝ շարունակելով կատարել խոշոր գումարների հատկացումներ: Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է հայ մշակույթի, գիտության, արվեստի և գրականության մեծ նվիրյալ և հովանավոր: Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը սեփական դաշնամուր չունի, նա կարգադրել է, որպեսզի Գերմանիայից նրա համար բերվի այդ երաժշտական գործիքը:

Մեկենասի և բարեգործի առանձնահատուկ հոգատարության առարկա են եղել տաղանդավոր ստեղծագործող մարդիկ, ընդունակ երիտասարդները: Մանթաշյանցի միջոցներով են Ռուսաստանի և Եվրոպայի լավագույն ուսումնական հաստատություններում սովորել երկու հարյուրից ավելի հայ պատանիներ ու աղջիկներ, որոնցից շատերը հետագայում դարձել են գիտության, մշակույթի, արվեստի և գրականության հայտնի գործիչներ:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: