Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործազրկության մակարդակը 2018 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է

Վերադարձ լուրերի բաժին

15:29 , 31 Հոկտեմբեր 2018

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի երկրորդ եռամսյակի զբաղվածության ցուցանիշները, որոնցից երևում է, որ երկրորդ եռամսյակում (հետհեղափոխական շրջանում) գործազրկության մակարդակը նվազել է։

Այսպես, ըստ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝

ՆԱԽԿԻՆ մեթոդաբանությամբ

Գործազրկության մակարդակը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 15.7%՝ այս տարվա առաջին եռամսյակի 17.6%-ի և 2017 թվականի երկրորդ եռամսյակի 17.8%-ի դիմաց։

ՆՈՐ մեթոդաբանությամբ՝

Գործազրկության մակարդակը 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 20.2%՝ այս տարվա առաջին եռամսյակի 20.6%-ի և 2017 թվականի առաջին եռամսյակի 20.5%-ի դիմաց։

employment1

Աշխատուժի առաջարկը (տնտեսապես ակտիվ բնակչությունը) 2018 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 1 մլն 173 հազար մարդ, որոնցից 936.6 հազարը՝ զբաղվածներ, 236.4 հազարը՝ գործազուրկներ։

Նշենք, որ նոր մեթոդաբանությա համաձայն՝ զբաղվածություն համարվում է աշխատանքի հինգ ձևերից միակը, որն իրականացվում է այլոց համար՝ վարձատրության կամ եկամտի դիմաց: Այսինքն՝ սեփական սպառման համար ապրանքների արտադրությամբ և ծառայությունների տրամադրմամբ, ինչպես նաև չվճարվող կամ կամավոր աշխատանքով զբաղվողները զբաղվածության մեջ չեն ներառվում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կընդունվի Հարկային օրենսգրքին վերաբերող փաթեթը

Վերջին շրջանում հատկապես գործարար հատվածի կողմից բավականին շատ է հնչում այն հարցը, թե Հարկային օրենսգրքում և

Դասեր տնտեսագիտությունից․ շտկող հարկեր և նորարարական հարկային քաղաքականություն

ԵՄ տարածքում ալկոհոլամոլության դեմ պայքարի շրջանակում, մի շարք երկրներ (Դանիա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն և այլն) ակցիզային հարկի ավելի ցածր կամ 0-ական դրույքաչափ են կիրառում մինչև 2.8% ալկոհոլի պարունակությամբ գարեջրի նկատմամբ։

Ներխուժում կատարած անձինք և նրանց գույքը շարունակում են մնալ Ամուլսարի ծրագրի տարածքում՝ չնայած Դատարանի վճռին

Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: