Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է. ԱՎԾ

Վերադարձ լուրերի բաժին

18:22 , 04 Փետրվար 2016

ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց աշխատանքի շուկայում զբաղվածության ցուցանիշները` 2015թ.-ի 3-րդ եռամսյակի տվյալներով: Նշենք, որ ներկայացվող վիճակագրական ցուցանիշների աղբյուրը տնային տնտեսություններում իրականացվող աշխատուժի հետազոտությունն է: Տվյալները հիմնված են հանրապետության 15-75 տարեկան առկա բնակչության պատասխանների վրա:

Այսպես, ըստ ԱՎԾ-ի գնահատականների` 2015թ.-ի 3-րդ եռամսյակի տվյալներով` Հայաստանի աշխատանքային ռեսուրսը կազմել է 2.1 մլն մարդ: Պետք է նշել, որ նախորդ եռամսյակի նկատմամբ այդ ցուցանիշը նվազել է 2.9 տոկոսային կետով:

Ըստ 3-րդ եռամսյակի տվյալների` գործազուրկների թվաքանակը կազմել է 220 հազար մարդ, որը նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 9 տոկոսային կետով, իսկ  2014թ.-ի նույն եռամսյակի համեմատ` 8 տոկոսային կետով: Ըստ բանախոսի՝ եթե դիտարկենք կին-տղամարդ հարաբերակցությունը, ապա գործազուրկների 56%-ը կազմել են կանայք և 44%-ը` տղամարդիկ: Քաղաք-գյուղ հարաբերակցության մեջ տարբերությունը շատ ավելի մեծ է. գործազուրկների 88%-ը քաղաքում են, և ընդամենը 22%-ը` գյուղական բնակավայրերում:

«2015թ.-ի 3-րդ եռամսյակին գործազրկության մակարդակը ՀՀ-ում կազմել է 16.6%: Ասեմ, որ թվարկված բոլոր այս ցուցանիշների մասով նախորդ եռամսյակի համեմատ գործազրկությունը նվազել է, և դրա ամենապարզ հիմնավորումն այն է, որ 3-րդ եռամսյակում շուկայում որոշակի ակտիվություն է արձանագրվում զբաղվածության առումով. գյուղատնտեսությունն է ակտիվանում, սեզոնային գործունեության տեսակներ կան, որ նույնպես տվյալ ժամանակահատվածում են ակտիվանում և այլն:

Նշեմ նաև, որ եթե 2014թ.-ին միջին տարեկան տվյալը կազմել է 242 հազար 100 գործազուրկ, ապա արդեն 3-րդ եռամսյակում` 219 հազար 700 մարդ, այսինքն` թվի նվազում է դիտվել: 2014թ.-ի տվյալներով` զբաղվածները կազմել են 1 մլն 133 հազար, իսկ 2015թ.-ի 3-րդ եռամսյակի տվյալներով` 1 մլն 105 հազար մարդ, այսինքն` մոտ 52%-ը կազմում են զբաղվածները: Իհարկե, այս պահի դրությամբ սրանք շատ համեմատելի տվյալներ չեն, որովհետև մենք համեմատում ենք տարին 3-րդ եռամսյակի հետ: Բայց երբ ամբողջ տարվա արդյունքները լինեն, արդեն հնարավոր կլինի ստույգ համեմատական վերլուծություն իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է ամբողջ տարվա նախնական տվյալներին, ապա դրանք կհրապարակվեն մարտ ամսվա վերջին աշխատանքային օրը»,- ասաց Լուսինե Քալանթրյանը:

Անդրադառնալով նաև զբաղմունքի տեսակներին` նա նշեց, որ ամենամեծ խումբը կազմում են բոլոր տեսակի բարձր որակավորում ունեցող բանվորական մասնագիտությունները` մոտ 50%: Նրանց հաջորդում են բարձր որակավորում ունեցող մասնագետները` 15.1%, սպասարկման ոլորտի աշխատողները` մոտ 10%, և 6.7% էլ կազմում են բոլոր մակարդակների ղեկավարները:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիթքոյնի գինը փլուզվում է. Independent

Կրիպտոարժույթները վերջին օրերին ազատ անկման մեջ են

Մարքեթինգի հայկական ակումբն ու Ակտուալ Քոմփանի ընկերությունն այսօր ներկայացրել են Actual Co հարթակը

Actual Co հարթակը կնպաստի հայկական թվային պրոդուկտների արտահանման գործընթացին

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյան

«Հարցը տալիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ… Ամեն ինչը համեմատության մեջ է