Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործադիրն ավելի քան 200 ձեռնարկատիրոջ և մասնավոր առևտրային կազմակերպության կտրամադրի աջակցություն

Վերադարձ լուրերի բաժին

16:27 , 15 Ապրիլ 2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման հայտերի թիվն անցել է 200-ի շեմը և օրեցօր դրանք ավելանում են: Այդ մասին  ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«1-ին միջոցառումը նախատեսված է ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերի համար, որոնք ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն։ Նրանց հնարավորություն է տրվում օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝ նպատակային վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում կամ սուբսիդավորում։ Մենք ամեն օր ստանում ենք նոր հայտեր և բավարարում ենք դրանց մեծ մասը։ Այս միջոցառումով մենք նկատակ ունենք թիրախավորել ՀՀ տնտեսության մեջ կայունության հենասյուները»,- նշեց Ավանեսյանը։

Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝ աշխատակիցներին աշխատավարձի վճարում, հարկերի և տուրքերի վճարում, հումքի գնում կամ ներմուծում, սարքերի և սարքավորումների ներմուծում, ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: