Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործադիրը 36,685.3 հազար դրամ կուղղի մանկատներում աշխատավարձի բարձրացմանը

Վերադարձ լուրերի բաժին

21:17 , 23 Ապրիլ 2020

Երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից ելնելով՝ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141,358.6 հազար դրամից 36,685.3 հազար դրամը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով: Արդյունքում՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում՝174.1 հազար դրամ կամ 18 հազար դրամով ավելի: Որոշումը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից:

Մնացած գումարը վերաբաշխելու վերաբերյալ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի երեխաների ճգնաժամային աջակցության նոր տիպի ծառայության ստեղծելու առաջարկություն: Այս տարվա ընթացքում նախատեսվում է նման ծառայություններ տրամադրող կենտրոններ ստեղծել Գյումրիում և Կապանում: Ներկայում պետական համակարգում առկա է 5 մանկատուն, որից 3-ը մասնագիտացված են:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով թեմայի վերաբերյալ հնչած քննադատություններին, նշել է. «Այսինքն՝ չեն մեղադրում, որ այդ միջոցներն անարդյունավետ ծախսվում են, այդ հաստատություններում ստեղծվել է աղետալիին մոտ իրավիճակ: Երբ մենք բոլոր ոլորտներում միջոցները փորձում ենք ավելի արդյունավետ օգտագործել, մեզ մեղադրում են միջոցները խնայելու մեջ: Դա լավ մեղադրանք է, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ պետական միջոցները պետք է ծախսվեն մաքսիմալ արդյունավետ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ աշխատավարձի բարձրացման նպատակներից է նաև բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելը և այդ աշխատատեղը առավել գրավիչ դարձնելը: «Հակառակ դեպքում մենք մանկատան երեխայի համար, որի պատասխանատուն պետությունն է, 50-60 հազար դրամ աշխատավարձով դայակ են վարձում և, ըստ էության, այդ երեխային մատնում ենք, կներեք՝ անտերության: Եվ դա ոչ թե նրա համար, որ այդ 50 հազար դրամ ստացող դայակը վատ մարդ է, այլ՝ ոչ մի բարձր որակավորում ունեցող մասնագետ 50 հազար դրամով չի կատարի այդ ծանր և պատասխանատու աշխատանքը: Դա հոգեբանական և այլ գիտելիքներ պահանջող աշխատանք է», – ասել է վարչապետը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը նախատեսում է Գյումրու տուն-ինտերնատում տարեցների խնամքի ծառայությունների մատուցման գործընթացը պատվիրակել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայկական Կարմիր խաչն ունի տարեցներին ծառայությունների մատուցման ոլորտում մեծ փորձ և համաձայն պայմանավորվածության, պարտավորվել է բարձրացնել շահառուներին մատուցվող ծառայությունների որակը, արդյունավետությունը, աշխատողների աշխատանքային, տուն-ինտերնատի շենքային և գույքային պայմանները, կատարել նաև որոշակի ներդրումներ ինչպես շահառուների կյանքի որակի բարելավման, այնպես էլ տուն-ինտերնատի մասնաշենքերի վերանորոգման նպատակով:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: