Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործադիրը մտադիր է 1.4 տոկոսով նվազեցնել կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը

Վերադարձ լուրերի բաժին

11:31 , 20 Դեկտեմբեր 2019

ՀՀ պետական պարտքն, ըստ նախատեսվածի, 2020-ին կաճի ավելի դանդաղ տեմպերով, քան ՀՆԱ-ն, ինչի արդյունքում կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի 1.4 տոկոսով: Այդ մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը՝ 2020 թ. փոխառությունների ծրագրի ներկայացմանը:

Borrowing_Plan_2020_Final_Page_23

«2020-ի վերջին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կլինի 3 տրլն 419 մլրդ դրամ կամ 7 մլրդ 177 մլն դոլարին համարժեք: Փոխառությունների ծրագրի իրականացման արդյունքում 2020-ի վերջին 2019-ի վերջի արդյունքներով կառավարության պարտքը կաճի ընդամենը 162 մլրդ դրամով կամ 341 մլն դոլարով: Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2020-ի վերջին կլինի 48.2 տոկոսի մակարդակում»,-ասել է Համբարձումյանը:

Borrowing_Plan_2020_Final_Page_24

Նա նշել է՝ այս տարի սպասում են, որ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 50 տոկոս մակարդակից կնվազի։ Համբարձումյանը նկատել է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը սկսում է արագ տեմպերով իջնել:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: