Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

14:54 , 21 Նոյեմբեր 2019

ՀՀ կառավարությունը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՆՅՈՒՊԼԱՍՏ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը:

ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում հայտի վերաբերյալ հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում: Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63.7 մլն դրամ»,- ասաց Ավանեսյանը: Ընկերությունում ներկայումս առկա է 65 աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 200. 000 դրամ միջին աշխատավարձով։

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։