Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործադիրը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը

Վերադարձ լուրերի բաժին

12:17 , 05 Սեպտեմբեր 2019

Կառավարության հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագծին: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համատեղ Սերբիայի հետ անցկացրել է ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման թվով երեք բանակցային փուլ:

«Հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության հետ ԵԱՏՄ երեք երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության կողմից արդեն իսկ կնքված են երկկողմանի ազատ առևտրի համաձայնագրեր, «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագրի կնքման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության համար նոր առևտրային հնարավորությունների ստեղծումը, որոնք մինչ այժմ հիմնականում հանդիսացել են սերբական ապրանքներ ներմուծողներ և նրանց արտահանման հնարավորությունները էականորեն սահմանափակ են եղել: Նշված համաձայնագրի կնքման արդյունքում կընդլայնվի համաձայնագրերի կողմ հանդիսացող երկրների շուկաների արտոնյալ պայմաններով հասանելիությունը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Համաձայնագիրը պարունակում է ժամանակակից կանոնակարգող պարտավորությունների գործիքակազմ, որը ուղղված է առևտրային գործընթացների իրականացման կայունության, կանխատեսելիության և թափանցիկության ապահովմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները անվճար կայցելեն մշակութային կենտրոններ

Նորության մասին հայտնել է աշխատանքի և սոցհարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը: