Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործադիրը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը

Վերադարձ լուրերի բաժին

13:14 , 05 Դեկտեմբեր 2019

Կառավարությունը հաստատեց «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը, դրա գործողությունների շրջանակը և ֆինանսական գնահատականը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ռազմավարությունը միտված է մարդկային կապիտալի զարգացման, զբաղվածության խթանման և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով ապահովելու մարդու կյանքի որակի շարունակական բարելավում՝ աշխատանքի և մասնագիտական ինքնիրացման ճանապարհով:

«Ռազմավարությամբ նախատեսվում է գործատուների արդյունավետ ներգրավվածություն մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացներում, շրջանավարտների մրցունակության բարձրացում և իրացման հնարավորությունների ընդլայնում, զբաղվածության արդյունավետ և հասցեական ծրագրերի մշակում»,- ասաց փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև զբաղվածության ծառայություն մատուցողների կարողությունների զարգացում, նպաստների համակարգի առաջացրած շահադրդման փոփոխություն, արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացում, զբաղվածության փաստահենք քաղաքականության մշակման համար պահանջվող տվյալների հավաքագրում և վերլուծություն և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021 թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարվել ավելի քան 260 մլրդ 170 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը երկարաձգվելու է. փոխվարչապետ

Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: