Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

14:29 , 18 Փետրվար 2018

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է 16 կանոնների մասին, որոնցից ցանկալի է օգտվել՝ գովազդային տեքստեր գրելիս։

1․ Համոզելու ժամանակ թվերն ավելի հստակություն են տալիս, քան բառերը։ Համեմատեք՝ “Շատ Հաճախորդներ” և “Ավելի քան 3000 Հաճախորդ”։ Ո՞րն է ավելի հստակություն տալիս ու տպավորություն թողնում։

2․ Թվերն ավելի քիչ տեղ են զբաղեցնում, տեքստին ավելի կարճ տեսք են հաղորդում, քան տառերը։ 24-ն է կարճ, թե՞ քսանչորսը։

3․ Եթե խոսքը մեծ թվերի մասին է գնում, ապա օգտակար է կիրառել թիվ+տեքստ, օրինակ՝ 400 հազ․, 1 մլն և այլն։

4․ Մեծ թվերն աչքի համար ընթեռնելի դարձնելու ամենալավ տարբերակը կետերով առանձնացնելն է, օրինակ՝ 123987456 թիվն է ավել հեշտ կարդացվում, թե՞ 123․987․456-ը։

5․ Եթե ժամկետ եք նկարագրում, ապա անպայման հստակության համար օգտագործեք նաև տարեթիվը։ Օրինակ՝ փետրվարի 12 և 2018 թվականի փետրվարի 12, ո՞րն էր ավելի հստակ։

6․ Հերթականություն նշելու դեպքում ավելի ճիշտ է նշել Առաջին, երկրորդ, երրորդ, քան 1-ին, 2-րդ, 3-րդ, չնայած որ նախորդ ձևով էլ գրելն էլ նորմալ է։

7․ Մինչև 10 թիվը կարելի է նաև տառերով գրել, իսկ 10-ից բարձրն արդեն թվերով, օրինակ՝ յոթ, կամ էլ «17»

8․ Դարաշրջան ներկայացնելու ժամանակ կարևոր է օգտագործել հռոմեական թվերը՝ «XIX դար», այլ ոչ թե «19-րդ դար»։

9․ Եթե երկու թվեր իրար հետևից են լինում, ապա մեկը տառ ենք գրում, մյուսը թիվ, իսկ եթե մեջտեղում տեքստեր կան, ապա երկուսն էլ գրում ենք թիվ։ Օրինակ՝ “Հինգ 10%-անոց բոնուս քարտ” և “5 հատ բոնուս քարտ, որոնք հնարավորություն են տալիս 10% զեղչ”։

10․ Թվական տվյալները չխախտել հերթականության հետ։ Օրինակ՝ “Սա իմ առաջին փորձն էր”, այլ ոչ թե “Սա իմ 1-ին փորձն էր”։

11․ Եթե հերթականություն է լինում, ապա ցանկալի է իրար տակից գրել, որն աչքի համար հաճելի է կարդալ։ Օրինակ՝
1․
2․
2․
4․
Այլ ոչ թե գծիկներով՝


12․ Սերիական արտադրության դեպքում ապրանքի անվանումն ու հերթականությունը գրվում է առանձին, օրինակ՝ Nokia 3310, BMW 5 Series։

13․ Թվերը կարող են մեծացնել քանակը, օրինակ՝ եթե դուք ունեք 800 ապրանքատեսականի, ապա մի գրեք “Ավելի քան 2000″ տեսակ, մի խաբեք կարդացողին։

14․ Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս։ Իսկ ահա վաճառքի դեպքում կարելի է թվերը բաժանել ավելի փոքր միավորների, օրինակ՝ 240․000 դրամ տարեկան, կամ էլ 12,000 դրամ ամսական։

15․ Եթե Ձեր ապրանքն արժե 1220 դրամ, ապա նվազագույնը 70 դրամ դուք կորցնում եք, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու աչքն ամենաառաջինը նայում է սկզբի թվին, հետո երկրորդ, իսկ ահա շարունակությունն այդքան էլ մեծ ուշադրության չի արժանանում, ուստի հանգիստ կարելի էր գրել 1290 դրամ։

16․ Ինչպես ցույց է տալիս IKEA-ի փորձը, 5,7,9 թվերն ամենաշատ ազդեցություն ունեցող թվերն են։

(c) Մի քանի կանոնը վերցված է www.dailywritingtips.com -ից

Կարդացեք նաև՝  65 կարևոր ինֆո՝ բիզնեսի և մարքեթինգի մասին՝ Վահագն Դիլբարյանից

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

6 հրաշալի խորհուրդ՝ մենեջերների համար և ոչ միայն

Ամուսինը բաղնիք է մտնում կնոջ դուրս գալուց անմիջապես հետո։ Այդ պահին հնչում է դռան զանգը։