Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գողության դեմ պայքարի տնտեսագիտական մեթոդը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

23:58 , 14 Մարտ 2018

Որպեսզի ձեր իրերը չգողանան, այնպես արեք, որ գողերի համար դրանց օգտակարությունը հավասարվի զրոյի։ Եթե կարճ ձևակերպենք, ամբողջ իմաստը սա է։

Ընդ որում, մարդիկ այս մեթոդը վաղուց են օգտագործում՝ շատ ավելի շուտ, քան դրա մասին գրել են տնտեսագետները։ Ամենապարզ օրինակը. իրենց հարազատների շիրմին այցելելելիս շատերը կոտրում են ծաղիկների ցողունները, որպեսզի գողանալը անիմաստ դառնա (հնարավոր չլինի վաճառել)։

Այս մեթոդը օգտագործվում է ոչ միայն կենցաղային մակարդակով։ Օրինակ, անցած տարվա օգոստոսին հայաստանյան բանկերի բանկոմատների հետ կապված նորամուծություն մտցվեց. սարքերը ֆիզիկական ուժի կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասելու դեպքում դրանցում տեղադրված հատուկ գունանյութը թափվի դրամատուփում առկա փողերի վրա՝ փչացնելով դրամը: Գունանյութն անջնջելի է, հետևաբար գումարն այդ դեպքում դառնում է օգտագործման համար ոչ պիտանի: Գողանալու իմաստն էլ կորչում է։

Իսկ մի քանի ամիս անց այդ համակարգը արդեն սկսեց կոնկրետ արդյունքներ ցույց տալ։ Դեկտեմբերի 5-ին գիշերը անհայտ անձինք փորձել էին կոտրել Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկն ու բանկոմատն ու փող հափշտակել։ Սակայն իրենց կամքից անկախ չէին կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գողության պահին հատուկ ներկը լցվել էր բանկոմատի փողերի վրա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

6 հրաշալի խորհուրդ՝ մենեջերների համար և ոչ միայն

Ամուսինը բաղնիք է մտնում կնոջ դուրս գալուց անմիջապես հետո։ Այդ պահին հնչում է դռան զանգը։